Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/205

Այս էջը սրբագրված է

Այս տողերն ցավելով կը հրատարակենք, որովհետև լրագրաց ոմանց գրածին նայելով՝ հիշյալ խազն ու անոր եղանակներ հայու փառք ըլլալու վիճակին հասած էին։ Կը ցավինք, որովհետև հիշյալ խաղն հայու փառք ըլլալե շատ և շաա հեռու է, և անպատվություն ըլլալու շատ մոտ է։

1875-Ի ՓՈԽԱՌՈՒԹՅՈԻՆ

Ընթերցող, սա խորադիրը գրած ժամանակս գիտե՞ս ինչ ուրախությամբ գրեցի, այսչափ ժամանակե ի վեր այնչափ խորագիրներ գրած եմ, բայց այսչափ ուրախացած չէի։ Ինչո՞ւ։ Որովհետև, ընթերցող, փոխարուռթյուններն մեծ ազգերն, մեծ տերություններն կ'ընե'ն, և հիմա, որ մեր ազդն ալ փոխառություն ընելու ելնել սկսավ նե ըսել կ՚ըլլա, թե մենք ալ մեծ ազգերու պիտիմանինք: Ահա ասոր համար կ՚ուրախանամ կոր և փափագ մը գդամ կոր, որ ինչ ընենք, ինչ չընենք սա փոխառությունն անպատճառ և մոտ օրերս ընենք լմնցնենք. վերջապես փոխառությունմը ընելն իմին հոշս կուգա կոր։

Ամեն ձեռն արկություն ի սկզբան յուր դժվարություններնունեն ալով՝ բավական է, որ այս փոխառությունն ալ քիչ մը դըժվաը ըլլա. սակայն, այս դժվարությունն անգամ մը հաղթենք նե'1876-ի, 77-ի, 78-ի, 79-ի փոխառություններն դյուրությամբ գլուխ կը հանենք, ասիկա շատ մը փորձերով հաստաաված է։ Փոխառությանց մեյ մը առաջինը ղժվար է, մեյ մ՚ալ վերջինը։

Միանանք ուրեմն և մինչև մեր վերջին շունչը աշխատինք փոխառություն ընել, որովհետև այս փոխառություն են մեծագումար շահ մը պիտի ունենանք քիչ ժամանակին մեջ այդ շահով ազգային սնտուկն պիտի կենդանանա, դաստիարակության խնդիրն պիտի վերածնի և այլն։

Արդեն այս մասին Մտգպուլյան և էիմոնճյան էֆենտիներն մեյմեկ առաջարկություն ըրին, Վարչությունն կամ Ընդհանուր ժողովն այս շահավորն որն որ շահավոր գտնա նե' ընդունի, երկուքն ալ շահավոր գտնանե՝ ավելի աղեկ ա՛, երկուքն ալ ընդունի, երկու փոխառություն մեկեն կ՚ընենք թո՝ղ երկվորյա կըլլան չարաճճիներն։

Սա անուրանալի է, որ փոխառությունն անպատճառ պետք է, և այս կը հաստատեն ամեն անոնք, որ սույն տողերը կարդացած աաեննին ձեռքերնին դիպվածով գրպաննին խոթած են։

Վերջաբան.