Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/208

Այս էջը սրբագրված է

չտպեր. թե որ գրագիրներուն ու օգնական խմբագիրներուն Հարիվը խորենք, զանոնք ապրեցնելու համար երկինքեն մանանա իջեցնելու է, և այդ մանանային համար Մովսես մարգարե մը։

Աղոթեցեք, ընթերցողը, որ Մովսես մմը իջնե ու մանանա իջեցնե, որպեսզի Թաարոն դրոշմի ըուրքը կարենա տալ և դուք ալ զայն կարենաք կարդալ.,.

ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Ի՞նչ է սերը.

- Մոխրի տակ ծածկված կրակի մը պես է, զոր որչափ ավեցի զգուշությամբ պահես այնչափ ավելի կը դիմանա, անցնելու համար պետք է երբեմն հով առնե։

Կնոջմե խաբվիլը ինչի՞ կը նմանի.

- Անգամ մը իյաբվիլը դառնահամ պտուղ ուտելու կը նմանի. երկրորդ անգամ խաբվիլը թունավոր պտուղ ուտելու։

Սիրահարին թշվառության վրա խնդացող աղջկան ածականն Ի՞նչ է

- Բառարաններու մեջ ատոր հարմար բառ չկա։

Աղջիկները ինչո՞ւ համար կը սիրեն.

- Խաբելու համար։

Խաբել և խաբվելու կռվույն մեջ մա՞նչը կը շահի, թե աղջիկը.

- Չկրնար ըսվիլ թե աղջիկը կորսնցնե, բայց կը կարծվի, թե խաբվողը կը շահի։

Աղջիկները իրենց ամուսինն ընտրած ատեն զո՞վ ավելի նախամ եծար կը համարին։

- Աչքի և ականջի տկարություն ունեցողը ։

Միշտ կնկան խորհրդով գործող մը ինչի՞ կը նմանի։

- Սանձված էշու մը։

Ասաված ինչո՞ւ համար ամենեն վերջը կինն ստեղծեց.

- Վախենալով, որ չըսա թե իր գործին ալ մատ խառնելով տակն ու վրա ընե։