Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/213

Այս էջը սրբագրված է

իր վրա հրավիրել ըսել է, ծիծաղ որուն հրավիրագիրն անարժանաբար մենք կը գրենք։

Կը հուսանք, որ Ավքետաբեր եղբայրնիս այս ձանձրությունը չտար մեզ։

ԴՐՈՇՄԻ ՏՈՒՐՔԸ

Երբ կե տեսնեմ բեռնակիր մը, որ յուր կարողութենեն վեր բեռ մը տանելու կաշխատի և արյուն քրտինք կը թափե, կըսեմ.

— Ահավասիկ խմբագիր մը, որ դրոշմի տուրք կը վճարե Երբ կը տեսնեմ նավավար մը, որ Արնավուտ գեղի հոսանքն ի վեր թի կը քաշե, կըսեմ.

— Խեղճ խմբագիր, որ դրոշմի տուրք կը վճարե։

Երբ կը տեսնեմ նավավար մը, որ մեկ ոսկիով հազար ոսկի վաստկել կերազե, կըսեմ.

— Եղբայր, դուն թնչո՞ւ խմբադըության սկսար։

Երբ կը տեսնեմ մեկուն ձեռքր թրամվեյի արժեթուղթ մը ուսկից իր ապագա երջանկությունր կսպասե, կըսեմ.

— Այս խեղմն ալ արտոնություն առեր է նոր թերթ մը հրատարակելու։

Երբ կը տեսնեմ մեկն, որ ակռան քաշել տված ժամանակը ցավին չդիմանալով բոլոր ձայնովն ամա՜ն, ամա՜ն կը գոռա, սիրտս չդիմանար, և իրեն ըսելս կուդա թե՝

— Բարեկամ, դրոշմի տուրք վճարելր դյուրի՞ն կը կարծեիր։

Երբ կը տեսնեմ մարդ մը, որ նստած կատուին մազերր կը համրե, մտքես կըսեմ.

Այս խեղճն ալ իր լրագրին փուլ փակցնելու զբաղած է։

ՄՍԵՂԵՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Լրագրաց մեջ մսի սղության վրայոք այն չափ բաներ դրվեցան, որ բոլորովին միսով լեց վեց ան, այնպես որ կրնան միսի տեղ դործածվիլ, նամանավանդ անոնց մեջ լուբիա և ուրիշ բանջարեղեններ ալ գտնվելուն՝ եթե լրագիր մը քիչ մը ջուրով ու աղով եփվի, աղվոր թյուրլու պասթը մը կրնա ըլլալ։

Թող հասարակությունն оխան 18 ղուրուշի միս առնելու տեղ օխան 3 ղուրուշի լրագիր առնե ու գործը լմնցնե։

Թաղապետություն

Թատրոնի