Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/217

Այս էջը սրբագրված է

ղեցվո օրինաց համաձայն է, երկրորդ՝ կր հարցունենք որ, եթե այդ ամուսնությունն օրինավոր էր, ի՞նչ հարկ կար Կրոնական ժողովո որոշմամբն ըլլալու. միթե այսօրվան օրս ամեն մարդ Կրոնական ժողովո որոշմա՞մբն կր կարդվի, երրորդ՝ կր հարցունենք թե, եթե Կրոնական ժողովո որոշմամբն էր, ինչո՞ւ համար կարգվելիք անձր օր առաջ իր հրամանին չառավ, և հարսնիքին գիշերը Խորեն սրբազանին դիմելով անկից Հրամանի առավ. աըդյոք այն գիշերը Խորեն սրբազանի տունը Կրոնական ժողով գումարվեցավ և հո՞ն տվավ այս հրամանը։

Ինչպես հայտնի կերևա, Խորեն սրբազանն հրամանի տված է, և հիմա ինքզինքն արդարացած կը համարի Կրոնական ժողովին պաշտպանությունը վայելելով։ Կրնա ըլլալ, որ վաղը քաղաքական ժողովն ալ նորին սրբազնության համամիտ ըլլա. խնդիրը հոն չէ, խնդիրը հոն է, որ Հայաստանյաց եկեղեցին համամիտ չէ, և մենք Հայաստանյաց եկեղեցվո պաշտպանն ենք և ո՜չ թե Կրոնական ժողովո, ինչպես որ վերջին թիվերնուս մեկուն մեջ Կրոնտկան ժողովեն մեզ հաղորդված տեղեկություններն հրատարակած ատեննիս, զինքն մեղմով հարվածեր էինք, ըսելով, թե ուրախ ենք, որ Կրոնական ժողովն Հայաստանյաց եկեղեցիին կրկնամուսնության հրաման տալն հայտնելով մեր և բոլոր եկեղեցական դասուն սխալն ուղղած եղավ։

Կը կրկնենք, այդ ամուսնությունն Հայաստանյաց եկեղեցվո օրինաց գլխովին հակառակ է, և մեր այս ըսածն այն ատեն միայն հետս կր կոչենք, երբ մեկ եկեղեցական մը ելնե հրապարակավ ըսե, որ այդ ամուսնությունն Հայաստանյաց եկեղեցվո օրինաց հասաձայն է, կամ Կրոնական ժողովն սուրբ հայրապետաց կանոնական վճիռներեն իրենց վճռույն համաձայն վճիռ մր ցցունե։ Ուստի, ազդարարությունը կը ստե և ժողովուրդը կը խաբե ըսելով, թե այդ ամուսնությունն եկեղեցվո օրինացը համաձայն է, և քանի որ Հայաստանյաց եկեղեցին զրպարտելու խիղճ չրներ, հարկավ մեզի ալ պիտի զրպարտեր ըսելով, թե գրածս հետս կոչել խոստացավ։

Մենք մինչև այսօր ճշմարտություն մր հետս կոչած չունինք, ասկից վերջն ալ կոչելիք չունինք։ Կր մնա մեզ սուրբ հայրապետաց վճիռներուն հրատարակությամբն մեր պաշտպանած ճշմաըտությունն հաստատել և ծաղկել Կրոնական ժողովն, թող, որ այս դործն եկեղեցականաց դասուն մեջ ալ խնդիր եղած ըլլալով քիչ օրեն հոգևոր լսարանին մեջ ալ վեճի նյութ պիտի ըլլա։ 217