Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/218

Այս էջը սրբագրված է

Գալով Պեշիքթաշի մեջ Խորեն սրբազանի ձեռամբ կատարված ապօրինավոր ամուսնության, մենք հայտնեցինք, թե պատրաստենք դատի մեջ ըսածնիս հաստատել մեզ տրված տեղեկություններով։ Ժողովն որոշեց, որ հաջորդ նիստին այդ դատն սկսվի, և մենք երբ ոտքի վրա ելնելով երթալու ներեն նախորդ փոխանորդ արժանապատիվ, Գատը գեղի քարոզիչ արժանապատիվ Կյուրոյան, և արժանապատիվ տեր Աուքիաս քահանա ջարկեցին, որ այս խնդիրն հաշտությամբ վերջանա, առանց կողմեն զիջում մը ըլլըվելու' ժողովականես, կողմեն եղած առաջարկության, որին նպաստավոր ըլլալն ընթերցողաը կը ղունք դատ եր Այս առաջարկության եթե Կրոնական ժողովն աղեկ գիտե, չէ կատարված այդ ամուսնությունը, մամո մը հերքե, Ժե մենք ալ զայննիս միշտ բաց թողլով մեզի տեղեկություն տվողներուն։ Այս պատասխանին վրա առաջարկվեցավ մեզ Խորեն սրբազանին աջն առնուր Եթե աջ առնուլն հոս ներողություն կը նշանակե, ըսել Է որ մենք իրեն ներեցինք, որովհետև հաշտության աոաջարկությունն սեր դատավորներ են, այսինքն մեր հակառակորդին անդամ ակիցներեն եղավ։ Խնդրույն հիմնական կետը թողլով, հաշտության ձևեն մեզի դատապարտություն հետևցունելն, մեր աշխարհական ըլլալն հարվածելեն զատ ուրիշ նշանակություն չունի։

Նորին սրբազնության աջն համ բուրելնիս նեբողության նշան չէ, որովհետև նորին սրբազնության դեմ մեղանչած չենք, հաշտության նշան ալ չէ, որովհետև նորին սրբազնության հետ կրված չենք, մի միայն քաղաքավարական հարգանքմ է, ղոր նորին սրբազնության տալ ստիպեցին զմեզ, և մենք այն, ամբույբով մեր քաղաքավար, հեզահոգի, հեզահամբույր, խոնարհ, հլու, հնազանդ ըլլալ հայտնեցինք, ինչպես որ ժողովականեերեն ոմանք ալ վկայեցին, թե մենք բարի և անկեղծ մեկն ենք, թե մեր սիրտը մաքուր է, բայց, վերջեն չգիտենք ինչպես եղեր է, որ նույն օրը բարի և անկեղծ նշանակող համ բույրը, քանի մը օր վերջը խաբված ու ներողություն նշանակեր է։

Ո՜վ համբույրներ, որչափ բազմաթիվ են ձեր նշանակությունները Կրոնական ժողովին մեջ։

Ինչպես հայտնի է, համբույրը շատ մը նշանակություններ