Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/221

Այս էջը սրբագրված է

ԱՍ ԱԼ ԱՂԵԿ...

Երեքշաբթի ավուր թերթերնուս մեջ նույն օրը Կրոնական ժողովին ներկայանալու հրավիրագիր ընդունածնիս ծանուցած էինք։ Մեր զբաղմանց պատճառավ չկրնալով անձամբ ներկայանալ՝ Թնատրոնի օգնական֊խմբագիրն փոխանորդաբար գնաց Պատրիարքարան կանչվելնուս պատճառը հասկնալու համար։ Կրոնական ժողովին սենյակը բացեր է, որ ժողովին ներկայանա, բայց Կրոնական ժողովն հոն չէ եղեր, ժամերով սպասեր է անոր գալըստեան, սակայն դժբաղդաբար չէ եկեր։

Ի'նչ պիտի ըլլա աս. եթե Կրոնական ժողովն չպիտի դար, մեզի ինչո՞ւ հրավիրեց. հրավիրեց զմեղ, որ երթանք հոն միս մինակ նստինք։

Այս հանելուկին մեր խելքը չհասավ. կամ այն է, որ մեր Կրոնական ժողովո արժանապատիվ անդամներն նույն օրը մեր երթ ալիքը չդիտեին, և միայն գերապատիվ ատենապետնին զմեղ հրավիրելու ջերմ եռանդեն իր արժանապատիվ ընկերները հրավիրելու մոռցած էր, և կամ այն է, որ նուքն օրը ապրիլ 1 ըլլալով գերապատիվ ատենապետնին <<Կատակ մ՝ալ ես ընեմ ու Թատրոնին խմբագիրն խաբեմ» ըսելովն ապրիլ մեկը գործադրեց։


Վնաս չունի, աս ապրիլ մեկը ամեն օր չէ յա, ասոր երկուքն ալ կա, երեքն ալ, չորսն ալ։

Սպասենք ու տեսնենք։

Միջագյուղի կրկնամուսնացելույն նոր հարսին հայրը երկրորդ նամակ մալ ուղղած է մեզ, հիշյալ քանի մը մանրամասն պարագաները ավուր թվով պիտի հրատարակենք։

ՔՅՈՍԵ ՔԵՀՅԱ

Անցյալ շաբթու Գատր գեղի Թատրոնը ներկայացվեր է եղեր Քյոս քեհյա անունով նոր երգախառն կատակերգություն մը, զոր գրեր է պարսն Գ. Ռշտունի և որուն եղանակներն ձայնագրեր է պարոն Տ. Չուխաճյան։

Խաղիե ներկա գտնվողներեն ոմանք ցավ ի սիրտ կը հայտնեն, որ այդ խաղքն մեջ հայությունը ծաղու նշավակյալ է. օրինակի համար, ակնցի հայ մը Քյոսե քեհյա կարծվելով քեհյային տրվելիք աղջիկն անոր տալ ուզված միջոցին ակնցին զարմանք