Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/225

Այս էջը սրբագրված է

Մուրացկանը նորեն կը զարնե դուռր։ Սպասավորր նորեն կուզսա դուռը կը բանա և կը վռնտե մուրացկանը։

Մուրացկանն քիչ մը անեծք կարդալեն ետքը կ'սկսի երթալ, է երթ ալով ինքնիրեն ըսել.

— Վնաս չունի, վռնդեցեք', որչափ վոնդվինք այնչափ պիտի շատնանք, որովհետև հալածու մտարածում.... օգիտցվիր, թե մուրացկանն այս խոսքը Օրագրճն սորված (, չէ նե Օրագիրը մուրացկանեն, որովհետև երկուքն ալ այս խոսքը կընեն այս օրերս։

Բողոքականներն Վանա մեջ ալ դպրոց մը բացեր ու հայ տղաքներ կ'առնեն եղեր։ Օրագիր այս լուրը տալեն ետքը Մասիսին դաենալով կըսե.

— Ի՞նչ պիտի ընես նայինք Մասիս, ահավասիկ բողոքականներն Վանա մեջ ալ դպրոց բացած են. եթե զիրենք դարձյալ հալածելու ըլլաս' ավելի պիտի շատնան, որովհետև հալածումը տարածում Է։

Ըսել կ'ըլլա, թե իմ տունս գող մ'ալ մտնելու ըլլա նե այդ դողն հալածելու չեմ, որպեսզի գողությունն չտարածվի։

Օրագիր այս մասին բացատրություն տալու Է, որ սխալ հասկցողությունս ուղղվի, որովհետև Օրագրի այդ տողերը շատ գեշ ազդեցություն ըրին ժողովրդյան վրա։

Այս խնդրույն նորեն պիտի դառնանք։

ՎԱՎԵՐԱՑՅԱԼ ՎԱՐՏԻՔ

Այս օրերը խնդալու օրեր ըլլալուն պատճառավ լուրջ լրագիրներն ալ քիչ շատ կը զավեշտանան կոր։ Ողջ ըլլան....։ Փունջն ալ առջի օրը զավեշտացեր Է ծանուցում մը հրատարակելով։

Փունջ զավեշտական լրագիրը նորելուկ շապիկի ու վարտիքի ծանուցում մը ընելով կը հայտարարե, թե այդ շապիկներուն ու վարտիքներուն մարդուս օգտակար ըլլալը հաստատված ու տերությանց կողմե վավերացված են։

Վարտիքներուն ալ վավերացվիլը բնավ լսած չունեինք, աս ալ լսեցինք։ Ըսել Է, որ մեր հիմակվան հագած վարտիքներն անվավեր են, այսինքն ապօրինավոր կերպով վարտիք ընտրված են, հետևապես, եթե վավերացնող տերությանց ներկայացունենք զանոնք, իբրև վարտիք չպիտի րնդունին։