Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/228

Այս էջը սրբագրված է

Մենք կը հարցունենք, թե եկեղեցվո մեջ արմոնիք զարնելն Հայաստանյաց եկեղեցին կը ներե՞։

Անոնք մեզի կը պատասխանեն, թե արմոնիքը մարդուս զգացումները կը զարթուցանե, իբր թե մենք իրենց հարցուցած ըլլայինք, թե արմոնիքը մարդուս զգացումները կը քնացնե՞, և կամ Հայաստանյաց եկեղեցին եկեղեցվո մեջ ընդունած ըլլար այն ամեն բաներն , որոնք զգացումներն կը զարթուցանեն։

Եթե եկեղեցին զգացումներն զարթուցանող և ժողովրդյան եռանդը ջերմացնող թաներն ընդուներ, մենք ալ կ'առաջարկեինք, որ սուրբ պատարա դի ատեն սեղանին վրայի դպիրներն կոնակնուն մեյմեկ թև դնեին հրեշտակի կերպարանք առնեին, ծունկի վրա քալեին, «Առեք կերեք»֊ի միջոցին սեղանին վրայեն որոտման ձայներ գոռային, այս միջոցին դպիրներն մեկեն ի մեկ դողաչով, դողդողայով երեսի վրա իյնային և այլն, միթե ասոնք արմոնիքեն նվազ տպավորություն կընեն ժողովրդյան վրա։ Բայց խնդիրք հոս չէ, խնդիրք հոն է, որ եկեղեցին կը ներե ասոնք։

Մեյ, և ամե՛նուն գիտցածը, եկեղեցին չներեր և քանի որ չներեր ինչո՞ւ համար Կրոնական ժողովն կը վարանի պաշտոնական հայտարարությամբ արմոնիքն արգիլելու։

Ինչպես ուրիշ անգամներ ըսած ենք, այս անգամ նորեն կըսենք. մեր եկեղեցվո բարկարգությունն զայն նորամուտ ձևերե և սովորությունն երե զերծ պահելու մեջ է։ Այսօր արմոնիք, վաղը օրկ դնելով, ուրիշ օր մ՝ալ ոտքի տեղ ձեռք, ձեռքի տեղ գլուխ լվալ սկսինք նե' բոլորովին նոր եկեղեցի մը հաստատած կ ըլլանք։

Կրոնական ժողովն, որու պաշտոնն պիտի ըլլար Հայաստան֊ յաց եկեղե ցվո վրա հ սկելու, իր անտարբերությամ բը և Հայաս¬ տանյաց եկեղեցվո հակառակ ՛որոշումներովն նոր եկեղե ցի մր հաստատելու կ'երևի։

«ՄԱՍԻՍԻՆ» ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼՈԻԹՅՈԻՆԸ

Դռները գոցեցե՛ք, մարդ չիմանա, Մասիսն անկողմնակալ է եղեր… հա՛ հա՛, հա՛, Մասիսն անկողմնակալ, հա՛հա՛ հա՛ հա՛, կ'աղաչեմ, դռները դոցեցեք, ուրիշներն ալ լսելով չխնդան, հա՛ հա՛ հա՛, Մասիսն անկողմնակալ.., հա" հա" հա ։

Աստուծմե գտնաս Մասի՜ս, երբեմն անանկ խոսք մը կընես, որ մարդս խնդալեն կը ճաթի։

Մասիս, որ մինչև հիմա էֆենտինեըու և պեյերու առջև կուրծ