Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/230

Այս էջը սրբագրված է

Եթե Մասիս անկողմնակալ է թող հրապարակավ յուր դիտողություններն ընե, յուր գիտցածներուն, և տեղեկագրին ու դիտողությանց մեջեն արդարությունն երևան հանելով թող խղճով ըսե, թե Պողոսն անմեղ է կամ մեղավոր։

Իսկ եթե իր մաքին կարոդութենեն վեր է դատողություն ընելն և այսպիսի հայտնի դեպքի մը մեջեն ճշմարտություն գտնելը, թող լեզուն իրեն քաշե մեր Արիստարգոս Մասիսն, և ուրիշներն Զոյիլ անունով չմկրտե։

Իսկ ոչ մին ըսելով և ոչ մյուսն խոստովանելով՝ «Ես անկողմնակալ եմ>> ըսելը հասարակությունը ապուշի տեղ դնել է և մի միայն իր քսակին համար աշխատիլ ըսել է։

ԲԱԼՈԻԻ ԱԶԳԱՅՆՈՑ ՎԻՃԱԿԸ

Թուրքիո մեջ չկա հպատակ ազգ մը հայոց պես, որ յուր հպատակության լուծն սիրով և ամենայն օրին ավորությամբ տանի, բայց ասոր փոխարեն չկա նաև ազգ մը, որ հայոց չափ հալածվի և հարստահարվի։

Գավառաց մեջ հայերն ապահովություն չունին ոչ ստացվածքի, ոչ կյանքի և ոչ պատիվի խեղճերը կը կողոպտվին, կսպաննվին, կ՝անպատվին և այս վիճակին մեջ բազկատարած գթություն կը հայցեն։ Գավառաց մեջ հայոց հպատակությունն գերություն է, գերութունեն ավելի գեշ է։

— Ի՞նչ է այս խեղճերուն հանցանքը, ի՞նչ է այս մարդոց մեղքը, որ այսչափ չարչարանոք կը քավեն։ Ինչ ու համար հպատակ ազգի մը վայելելու ազատութենեն զուրկ են, ինչու համար գերիներու տրված ազատությունն անգամ չեն կրնար վայելեր;

Ահա այս հարցումներն են, որ կ՝ընե հայ ազգն ինքիրեն շատ տարիների վեր, առանց ինքն իր են գոհացուցիչ պատասխան մը տալու.. և հարստահարությունք կը շարունակվին, մարդասպանությունք կը շատնան, և հայն յուր ճակատագիրն անիծելով՝ գլուխն երկու ափին մեջ կ՝առնե և արտասվաց հեղեղներ կը թափվո, իբրև միակ դեղ յուր ցավոց և միակ մխիթարություն յուր կորստյան... արտասուքներ թափեցինք մինչև որ մեր աչաց արտասուքն սպառեցինք, ուրիշներու դիմեցինք, արտասուք փոխ առինք, զանոնք ալ թափեցինք, զանոնք ալ սպառեցինք, և Հարրստահարությունք կը շարունակվին, և մարդասպանությունք կավելնան։