Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/232

Այս էջը սրբագրված է

այս խոսքերն ըսած ատենս ձեր մեծապատվութ յունը ներս մտավ։ Ծո՜ տղա, Նու էֆենտիին սիկար մը, նարկիլե մը, սուրճ մը,մ վիշնապ մը, լիմոնադա մը բերեք, կերակուր ալ ապսպրեցեք։

Նու. Շնորհակալ եմ, կերակուր կերած եմ։

Կար. Զեր բաըի սրտեն է որ ատանկ կ՚ըսէք… բայց համարձակություն կուտա՞ք ինձ հարցունել, թե ինչպես եք… թեպետ և հարցունելու հարկ չկա, շատ աղեկ եք, վրա եկեր եք, անցյալներր քիչ մը նիհարցեր էիք, հիմա գերցեր եք։

Նու. Զեզի բան մը ըսելու եկա։

Կար. Հրամմեցե'ք, դիտողություննիդ գրեց ե՜ք, հրատարակէ մ։

Նու. Ես դիտողութիւնս ընեմ և եթե,,, րնդունիք գրեցէք։

Կար. Ընդունիլ ալ խո՞սք է, արդեն ձեր ընելիք դիտողութ յուններն արդաըացի են, շատ օրինավոր են, առջի օրը տեղ մ էինք, հոն ըսի, թե նու էֆենտիին ընելիք դիտողությունները ի՞նչպես են, ամենքը մեկեն ըսին, թե շատ աղեկ են, կրնա ըլլալ, որ ձեր դիտողությունները գեշ ըլլան։

Նու. Եմ ընելիք դի տ ողո ւթյուն ս սա է թե՝ կամ դիտողությունները չպիտի հրատարակես, և չհրատարակելդ (ականջն ի վար) քեղի շահավոր պիտի ըլլա…

Կար. Ծառա եմ, էֆենտի, արդեն այն դիտողություններր ոչինչ բաներ էին, հրատարակվելու արժանի չէին, դուք չըոեիք ալ նե ես չպիտի հրատարակէի, ուրախ եմ, որ թերթիս պատիվը ինձմե ավեչի կր պաշտպանեք։

Նու. Կամ տեղեկադիրն ու դիտողություննեըն մեկտեղ հրատարակելով՝ Պողոսին համար անմեղ է պիտի ըսես։

Կար. Զեր մեծապատվութ յունն, որն ավելի պատշաճ կը տեսնէ ՚նե ան ընեմ։

Նու. Վերջինը։

Կար. Ես արդեն Պողոսն անմեղ է, մարդր բան մը ըրած չունի, ես ի՞նչպես խղճիս դեմ վարվեչով մեղավոր է կրնամ ըսել, մեյ մը կա որ, մեղավոր է տե, դործը ան>ոլշ տեղը կապելու համար անմեղ է կ՝ր սվի, բայց ասիկա անանկ չէ էֆենտի, մարդը բոլորովին անմեղ է։ Puijg, աղեկ դիտէ՞ք, որ անմեղ է րսեմ նե ինձի շահավոր պիտի ըլլա։

Նու. Այո՜, կր վ ստահեցնեմ զձեզ։

Կար. Ես արդեն վստահացուցի զձեզ, որ Պողոսն անմեղ է, մաքուր աղավնի մ՛է, մեղք որ մարդուն արյունր կր մտնան կոր,