Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/233

Այս էջը սրբագրված է

հագար մեղք, լալս կուգա կոր…

Նու. Մի՝ լար, մեղք ես։

Կար. Բայց ի՞նչու համար Պողոսի պես էմնմեղ մր հալածվի տե, ես ալ անզգուշությամբ դի տողութ յուններ հրատարակեմ, և ձեր մեծապատվությունը մինչև հոս գալ ստիպելավ հոգնեցունեմ, ինչո՞ւ ըլլան աս բաները, իմին խղճիս կր գպչի ասանկ բաները։ Նու. Մնաք բարով, կամ դիտողություններուն շարունակությունը դադրեցուր, կամ տեղեկագիրն ալ հրատ արակե, ու Պողոսն պաշւոպանե։

Կար. Այո՝, այո՝, երկու տող գրելով վրան կը գոցեմ. բայց ինչո՞ւ ասանկ մարդ մը հալածվի, բայց աղե՞կ գիտէք, որ ասանկ ընեմ նե ինձի շահավոր պիտի ԸԱա՝ ինչո՞ւ ասանկ սուրբի պես մարդու մը գեշ ըսեն։

Նու. Հեզի։ շահավոր պիտի ըլլա։

Կար. Հիմա մեր անկողմնակալութենեն ի՞նչ կը խնդրվի կոր։ Թատրոն, ևողմնակալություն։ Վարագույրր կ՝իջնա Նու կը մեկնի։ Սարը կը ապշի կը մնա։

ՀԱՆՐԱԳԻՐ Մ’ ԱԼ

<1>

Ընթերցող, եեսարիո մեջ սով ըլլալն արդեն իմացած ես, հետևապես կեսարաբնակ ժողովրդյան խեղճ վիճակն ալ հասկցած ես, բայց վերջերս նոր դժբախտության մ՝ալ վրա հասնիլր լսած շես տակավին։

Տեղական իշխանությունն սովեն կես մը ազաաած ժողովըրդյան ամեն դյուրություն տալով՝ զայն դժբախտությունե բոլորովին ազատելու տեղ, անոր այս վիճակին մեջ տուրք հավաքելու կ՝ելնե, և ժո ղովուրդը կը նեղե։

Չենք կրնար զարմանքնիս բռնել, երբ կր տեսնենք, որ օտաըներն հեռվանց մարդասիրաբար մեզի օգնած ատեննին՝ նույն իսկ տեղական իշխան ութ յունն զմեզ ավելի թշվառա ընելու փորձ կը փորձե։ եթե տեղական իշխանությունն այսպես պիտի վարվեր, այսինքն սովեն դեռ բոլորովին չխալսած ժողովուրդէ մը տուրք պահանջելով զայն սովեն ավելի պիտի նեղեր, թող Բ. Դուռը կւսզմ-