Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/234

Այս էջը սրբագրված է

ված հանագւսնակության մասնաժողովին կանխավ գրեր, որ տրոցբ վճարման համար պետք եղած գումարն հոս պահվեր ու մնացորդն ղրկվեր սովելոց։

Տեղական իշխանությունն ո՜չ թե միայն տուրք պահանջելու չէ այս վիճակին մեջ, այլ աշխատելու է քանի մը տարի խեղճ ժողովուրդն տուրքե ազատ պահելոլ ճամբա մը գտնել, որպեսզին ան ալ երկրագործական պիտոլյքները հոգալով հանդարտ սրտիվ աշխատի և յուր առջի Վիճակը գտնա։

Տեղական իշխան ության այս պահանջումն, ինչպես հայտնի է, սովեն ավելի կը նեղե ժողովուրդը, և տեղական իշխանությունն գոհ ընելու համար տրոց վճարման համար ալ հանգանակություն բանալու է, թո'ղ օտարներն մեր տուրքերն ալ վճարեն հանգանակությամբ։ Բայց չենք հուսար, որ գործն մինչև այս աստիճան ելնե, որովհետև Կեսարիո ժողովուրդն առ այժմ տուրք վճարելու անկարող ըլլալն հայտնող հանրադրություն մը ստորագրած են, ե այս օրերս մեծ եպարքոսին պիտի ներկա յացունեն մայրաքաղաքիս մեջ գտնվող կեսարացոց ձեռամբ։

Այս հանրադրության արդյունքն մեր րնթերցողաց կը հաղորդենք։

ՀԱՆՐԱԳԻՐ Մ’ ԱԼ

<2>

Պանտրմայի հայերն ալ հանրագըություն մը ունին, հիմա բոլոր գավառացիք հ ան րա դրութ յուն կը խմ բագրեն կոր, խմրադըության սկսան։

Պանտրմացոց խնդիրն թեև ցավալի, բայց խնդալու կողմեր ալ ունի։ Կեցի'ր, համառոտիվ պատմեմ։

Պանտր այի մեջ, ինչպես գիտենք, ան ցյալները մեծ կրակ մը եղավ։ Տեղական իշխանությունն այդ հրկիզյալ տեղերն նորեն շինելով՝ քաղաքն ընդարձակելու համար ամենուն տեղեն մեյմեկ մաս պիտի դրավե, որով իմ տեղվույս կամ կեսը պիտի մնա և կամ բան մը չսլիտի մնա։ Ո՞ւր նստիմ ես, կամ ու՞ր տուն շինեմ։ Ատավասիկ տեղական իշխանությունն միայն այս կտորը աղեկ չէ խորհած։ Տեղ չմնար կոր նե՝ ստակը տուր քեղի տեղ տամ կըսե կոր։ Աղեկ ա՛, ո՞ւր տեսնված է, որ քաղաքին ընդարձակությանը համար տերությունն անոր ասոր տեղը դրավե և փոխարեն տեղ մը