Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/237

Այս էջը սրբագրված է

փորը գոհացունելու չափ ուտելու պարտավոր է, ատոր մեջ ծաղրելու ի՞նչ կա։

Ասոր մեջ ծաղրելոլ բան չկա, սսւկայն մեր պատմելիքին մեջ կա։ Մարդս երբ գործի մր համար տեղ մը կ’երթա, և անվայել կերպով «Կերակուրը բերեք» կ’ըսե նե՝ կարծեմ քիչ մր ծաղրելի է. նամանավանդ, երբ որ մեկը յուր փորը ուրիշի սեղանին առջև գոհ ընելու կ’ելնե՝ և տասր մսւրդու ուտելիքն ավելի ծաղրելի կ՛ըլլա։

Պատմենք.

Քահանաներեն մեկը Նոր կիրակիին ծուխերուն մեկուն յուր ըստ սովոբության տնօրհնեքի կ'երթսւ, և րստ րակուր կ’ուզե.

— Աղջէկս։ Հայտե նայինք, կերակուրը բեր, քանի մր պատառ բան ուտեմ երթամ, զերե գործ ունիմ։

Աղջիկը կերակուրը կը պատրաստե, քահանան կը պատրաստվի աղջիկը սեղանը կը դնե, երեք կտոր քյուլպասթր կը բերե. քահանան քյուլպասթր յին վրա կը հարձակի քաջությամբ և մեկ վայրկյանի մեջ հաղթանակը կը տանի… իր փորը։

— Ես շատ չպիտի ուտեմ, սանկ քիչ մը չյոփլենմիշ ըլլամ² տե երթամ ։

— Մա(տանոս տոլմասիեն հրամմեցե ք տեր պապա։

— Հոդ մ’ընեք, Աստված տուներնիդ շեն պահե սցե, հոս իմ տունիս պես եմ, աղջիկ, քիչ մը հաց տահա բեր, սա գինին ալ լեցո՛ւր… Ըսելու չմնար, մայտանոս տոլմասին քյուլպասթըյին այցէլության կ’երթա։

— Աղջիկս։ Քիչ մը Հաց պահա բեր կուզէս նե՝ սա գինին ալ լեցո՞ւր, հայտե աղջիկս։

— Ջեպապեն հրամմեցե ք, տեր հայր, կ’աղաչեմ, չեքինմիշ մ’ըլլաք³։

— Տեր ողորմյա, ատ ի՞նչ խոսք է… աղջիկս, սալաթան քիչ ես շիներ։ Մեղավորս սալաթան շատ կը ռիրեմ…

— Մեծկակ թապախ մը սալաթա տահա բերեք։

— Աղջիկս, վեր գալն իքեն քիչ մ’ալ հաց բերեիր։

— Հրամմեցե'ք, տեր հայր, ճիյեր թավասիեն ալ առեք։

— Շնորհակալ եմ։ Աղջիկս, սա գինին ալ լեցունեիր պարե։ Ջիչ մ’ալ հաց բերէիր։ Ձեր բարեպաշտությունն այս առտու եկեղեցի գնա՞ց։ Աղջիկս, կերակուր բերեիր քիչ մը։

— Հրամմեցե՞ք, տեր պապա, մաքարինա։