Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/240

Այս էջը սրբագրված է

բռնած ընթացքը արդարանալիք չունի ո՛չ այս աշխարհին, ո՛չ ալ հանդերձելույն մեջ։

Ժամ է, արդ, որ ժողովուրդն Մայր Աթոռեն և Պատրիարքարանեն հույսր կտրելով ինքզինքն հովվե, ինքզինքն պաշտպանե: Հերի՜ք ինքզինքնիս խաբեցինք, համբերեցինք և մինշև այս աստիճան իջանք։ Հարկ անհրաժեշտ է, որ մեր գոյությունն պահպանեչու և ապահովելու համար ընկերութ յուն կազմ ենք, մեր տառապյալ եղբայրներուն օգնենք, բողոքականություն քարոզվող գւսվւսրւներուն վարժարաններն բարեկարգենք, մեկ խոսքով աշխարհականի պաշտոնն ալ մենք վարենք, կրոնականաց պարտքերն ալ մենք կա տարենք։

ՔԱՆԻ ՄԸ ՐԱՆԵՐ, ՈՐ ՄԱՐԴՈԻՆ ԼԱՑԸ ԿԸ ՇԱՐԺԻՆ

Հայոց արդի վիճակը,

Անհամ ու պաղ կերակուրները,

Թեթևամիտ գիտունները,

Գինետան մեջ ա զն վակ ան ը, կծծի, ագահ հարուստը,

Բնական ծուխը, անկե ավելի բարոյական ծուխը,

Սոխն ու սխտորը, անոնցմե ալ ավելի բանի մեջ խառնվող,

Հաշվեցույցին մեջ տալիքէն շատ առնելիքին քիչ ըլլալը,

Անկատար մնացած փափագը, կիսկատար երազը,

Ապարգյուն ելած հույսր,

Դատարկաշրջիկ երիտասարդաց բախտը,

Պոլսո առևտուրը և խանութպւմններուն դեմքը,

Առանց պատճառի խնդացող մարգը,

Փունջի խորհրդածութ յունները,

Հայ ընկերությանց տևողությունր,

Թրամվայի ընկերության ձիերուն քաշած տանջանքը։

Մատենագիր կամ գրագետ մը, որ իր խոսքերը հասկցող չունի։

Օգտավետ լրագիր մը, որ ընթերցող չունի,

Հուսահատ մը, որ մխիթարություն չունի։

ՔԱՆԻ ՄԸ ՐԱՆԵՐ, ՈՐ ՄԱՐԴՈԻՆ ԾԻԾԱՂԸ ԿԸ ՇԱՐԺԻՆ

Գավառացհ ազգայնոց Պատրիարքարանեն սպասած ակնկալությունը,

Ծանր կերպով զուրցված իմ աստակությունը ,