Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/243

Այս էջը սրբագրված է

նու, քաղաքականության հորիզոնր պիտի պայծառանա։ Բաջալերվեցե'ք, ո՜վ Փունջ պատվական լրագրո խմբագիր մեծապատիվ Համրարձում Էֆենտի Ալաճաճյան, քաջալերվեցեք։ Ապագա սերունդը ակնապիշ քեզ կը նայի, մի` վհատիք, ապագան դափնյա պսակով պիտի բոլորե ձեր ճակատը և պիտի աղաղակե. կեցցե` Ատենադպրություն, կեցցե` Փունջ պատվական լրագրո խմբագիր մեծապատիվ Համբարձում Էֆենտի Ալաճաճյան։

ՍԻՐՈՒՆ «ԹԱՏՐՈՆ»

Հետևյալ բառագիրքս հրատարակության արժանի տեսնեք նե Հրատարակեցեք։ Ժամացույց, ժամանակին մահվան զանգակը։ վրեջալույս Օրվան հոգեվարքը։ հարդաքսություն. Լուսավորության դիմակը։ Անկողին. Առժամանակյա դագաղ։ Աուսքինություն. Բառ մը, որուն նշանակությնն հետզհետե կորսվելու վրա է։ Կերակուր. Մարդուս մարմնույն մեքենային ածուխը։ Դեղագիր. Տեսակ մը տապանագիր։ Անհունություն. Անբացատրելի բառերուն առաջինը ։ Բժիշկ. Երբեմն անանկ քահանա մը, որ իր պաշտոնը մարդս մեռնելեն առաջ կը կատարե։ Ստախոսություն. Առուտուրի մեջ շատ կը գործածվի։

ԿԱՐԵՎՈՐ ՏՆՕՐԻՆՈԻԹՅՈԻՆ ՄԸ

Կը հիշեն Թատրոնի արգո ընթերցողներն, որ ասկից առաջ թերթերնիս ամեն օր հրատարակած ատեննիս տարեկան բաժանորդագին (300 թերթ) 5 արծաթ մեճիտիե և մեկ թերթի գին քսան փարա որոշած էինք, և այս որոշումն ըրած էինք մի միայն թերթերնիս ամենուն դյուրամատչելի ընելու և ընթերցասիրությունն ծավալելու համար։

Իրարու ետևե հասած արգելքները և դժվարություններն թերթերնուս կանոնավոր ընթացքն ընդմիջեցին, որով և ստիպեցին զմեզ հօգուտ ագնվապետության և ի վնաս ժողովրդյան թերթերնուս գինն կրկնա պտըտկելով շաբաթը երեք անգամ հրատարակել, տարեկան բաժանորդագին (150 թերթ) 4 արծաթ մեճիտ և մեկ