Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/244

Այս էջը սրբագրված է

թերթի գին 40 փարա սահմանել, հայտնելով, որ 300 թերթի համար արդեն 5 արծաթ մեճիտ վճարողներն 300 թերթ ամբողջ պիտի ստանան։ Այս հայտարարությունն ըրած ատեննիս հաշվի առած չէինք, որ խմբագրության ծախսերն դարձյալ միևնույնն պիտի մնային, ու միայն հրատարակության ծախսին մեջ չեչին զեղչ մը պիտի ըլլար, հաշվի առած չէինք նաև դրոշմի տուրքը`, որ ինչպես ամեն խմբագրաց, նույնպես նաև մեր ելումտից հավասարակշռությունն կորսնցնելու չափ մեծկակ ծախս մ'է։ Խմբագրությունս այս ամենն նկատողության առնելով 300 թերթի համար 5 արծաթ մեճիտ վճարող արգո բաժանորդներուն ներողամտությունր կը խնդրե և կը հայտարարե, որ Թատրոնի արդի բաժանորդագնի համեմատ 5 մեճիտ 300 թերթ տալու տեղ 182 թերթ պիտի տա, այս հաշվռվ մեկ թերթին գինը երեսոսն փարայի կուդա։ Օր հ ուսանք, որ այս տնօրենությունն, որ արդարացի և օրինավոր է, 5 մեճիտ վճարած բաժանորդաց կողմեն սիրով կ'ընդունվի։ Մենք, ինչպես ուրիշ անգամներ ըսած ենք, Թատրոնեն նյութական մեծ շահ մը չենք սպասեր, և ասիկա քանի մը անգամներ փորձով ցույց տված ենք. բավական է, որ Թատրոնն ազգության ոգի բուրող և անաչառ ընթացքովն ազգին փոքրիկ ծառայություն մը ընե. ահա այս է մեր մեծ շահը։

<ԵՂԲԱՅՐ, ԱՐԻՖԻՆ ՀԻՅԼԵՍԻՆ...>

— Եղբա՞յր, Արիֆին հիյլեսինլ այնչափ գովեցին, որ անցյալներն օր մը գացի, խաղին մեջ նախ նյութ չըկա։ — Խաղը բարոյական ըլլալուն համար նյութականին կարևորությոմն չեն տվեր։ լույս2 հանդեսին վերջին թիվերըեն մեկուն մեջ հոգված մը կար սա վերնա գրով. — Ո՞վ է շողոքորթը։ Եվ այս վերնագրին տակը Մասիսի նկարագիրն ըրած է, առանց սակայն անունը տալու։ Մասիս չիմանա։