Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/245

Այս էջը սրբագրված է

ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼՆ ԽՈՍԵՑԱՎ

էլ տելա կետրա սարւսվիո Իժաքերիյա ինրձն բարիո էս քաբո լա մատրե ...բորել բատրե^ ։

Ընթերցո'ղ, գիտե՞ս սա հրեարեն երգին ի՞նչ ըլլալը, լսած ունի՞ս անոր երգվիլն» հասկցա՞ ծ ես ինչ պարագայի մեջ երգվիչը։ Կեցիր, որ ըսեմ» երբ հրեուհիի մը անդրանիկը աղջիկ ըլլա նե թաղին բոլոր պզտի տղաքները կը ժողվվին, լոհոլսային տունին առջևը կ՝երթան և այս երգը կանչելով կը ծաղրեն հրեուհին մանչ չբերելուն համար։ Հիմա պիտի ըսես, թե ի՞նչ օգուտ ունի այս բանը։ Սա օգուտը կունենա, որ մյուս հարսերը ծաղու նշավակ չըլլալու համար, կ'աշխատին, որ անդրանիկնին մանչ ըլլա չըսիեք մենք ալ ա։ Ինչո՞ւ ուրեմն Հիշեցիր, հրեից այս սովորությունը , պիտի ըսես։ Ես չհիշեցի. Մասիսը հիշեցուց և տես ինչպես։

Պողոս վարդապետին խնդբով Մասիս երկար ժամանակե իվեր հղի էր, ամեն մարդ հետաքրքրությամբ կ'սպասեր ծնանելիք կարծիքին, տեսնելու համար, թե մա՞նչ է, թե աղջիկ» մեյմալ կը նայիս, որ Մասիս ազգօգուտ լրագիրն երեքշաբթի ավուր թվով ծընունդ տվեր է յուր կարծիքին։ Ի՞նչ սեռ է այդ կարծիքը, մա նչ է. ո'չ» աղջի՞կ է» ո'չ։ Ի՞նչ է ուրեմն. թե' մանչ է և թե' աղջիկ է, կամ ո'չ աղջիկ է, ո'չ մանչ, արու էգ է2։

Այս տեսա նե հրեից այդ երգը հիշեցի և մտքովս ըսի. քանի մը հրեա տղաքներ գտնալով Մասիսի գրասենյակը ղրկելու է, որ երգեն.

էլ տելա կետրա սարավիո Իժաքերիյա ինոն բարիո էս քաբո լա մատրե ...բորել բատրե։

Հիմա պիտի ըսես, թե ի՞նչ օգուտ պիտի ընե։ Սա օգուտը կ՝ընե, որ Մասիս ուրիշ անգամ ծաղու նշավակ չըլլալու համար կ'աշխատի, որ խնդրո մը վրայոք անդրանիկ կարծիքը մանչ ըլլա չըսինք մենք ալ ա ։ Մասիս Պողոս վարդապետին դատին վրա կարծիք հայտնելեն առաջ կը ծանուցանե, թե մինչև հիմա լռություն պահելուն պատժողով