ճառը երկու կողման փաստերը լսելե ետքը կարծիք հայտնել է եղեր, եկու տես, որ հայտնած կարծիքն ասկից տասն տարի առաջ ալ կրնար հայտնվիլ, որովհետև երկու կողման փաստերուն հետ բնավ վերաբերություն չունի, թո՛ղ որ և ոչ մեկ փաստի մը հետ, ո՛չ ալ տրամաբանության հետ վերաբերություն ունի։
- Պողոս վարդապետը հանցավո՞ր է։ Ո՞վ կրնա ըսել, թե հանցավոր է։ Հանցավոր չէ՞։ Ո՞վ կրնա ըսել, թե հանցավոր չէ։
Ահա այսպես ինքնիրեն կը հարցունե ու կը պատասխանն Արիստարգոսն Մասիս, սա եզրակացությունը կը հանե, թե Պողոս վարդապետն թե՛ հանցավոր է և թե՛ հանցավոր չէ։
Կը մնա օրենսգիտաց տիեզերական ժողով մը գումարել որոշելու համար, թե ինչ վճիռ կը տրվի այն մարդուն, որ թե՛ հանցավոր է և թե՛ հանցավոր չէ։ Ասանկ ժողով մը անպատճառ գումարելու է, որովհետև թե՛ հանցավոր դատապարտվելուն համար սահմանված վճիռ չկա ալ պատճառը սա է, որ մինչև որ, հոդվածը գրած օրը, մը տեսնված չէր։ Մեր կարճ խելքովն ասա վճիռը սա կրնա ըլլալ, մարդուն կեսը պատ
Բայց ինչերնո՞ ւս պետք օրէնսգիտական խնդալու ն ա յինք։
Մասիս կ՝ըսե.
«Խաոն ժողովը պիտի կրնա՞ Պողոս վարդապետն անմեղ է ըսելով հանգուցյալ Իվնատիո ս սրբազանն իբրև զրպարտիչ դատապարտել, մենք չենք կրնար հուսար Բայց Խառն ժողովն կրնա՞ վճռել նաև, թե Պողոս վարդապետ այդ ոճիրներն ՀԱՍՏԱՏԱՊԵՍ գործած է, այդ ալ չկրնար, որովհետև այդ ամբա ստանությանց ամենեն մեծ վկան կենդանի չէ, որ յուր վկայության փաստերը ներկայացունե։ Կրնա ըլլալ, որ ուրիշն լսելով միայն գրած է այդ ամբաստանությունները, կրնա ըլլալ նաև, որ լավ ստուգելով և վավերական ու անհերքելի ապացույցներ ունենալով գրած է, ինչպես որ նամ ակին ՀԱՍՏ ԱՏ ԱԿԱՆ և վճռական ոճեն հայտնի կր տեսնվի, և երկու կենդանի եկեղեցականաց գրավոր վկայությամբն ալ ԿԸ ՀԱՍՏԱՏՎԻ»*։
Արդ, քանի որ նամակին ՀԱՍՏԱՏԱԿԱՆ ոճը հայտնի կը ցցունն, որ վավերական և անհերքելի ապա ցույցնե բով գրված է կ՚ըսես, քանի որ երկու կենդանի եկեղեցականաց գրավոր վկայությամբն ալ ԿԸ ՀԱՍՏԱՏՎՒ կ՝ըսես, ի՞նչպես կը համարձակիս երկու տող