Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/249

Այս էջը սրբագրված է

Շատ խոսիլր հանճարի նշան չէ։ Երբ իրավամբ հանդիմանես` օգտակար թշնամի կ'րլլաս. բայց երբ ստությամբ գովես` վնասակար բարեկամ կ'ըլլաս։ — Շնություն ըրի և ինքզինքս արդարացնելու համար երդում պիտի ընեմ, վնաս մը ունի, — Միթե սուտ երդումը շնութենեն ավելի թեթև հանցանք մ'Է։ Բարեկամդ անհավատալի բան մ'ալ պատմե նե պետք Է անոր ավտալ. իսկ թշնամիդ հավատալի բան մ'ալ ըսե նե պետք չէ հավտալ։ — Դիոնեսիոս բռնավորն ի՞նչպես կը վարվեր իր բարեկամներու հետ։ — Շփշերու պես. լեցուն ըլլային նե` ձեռքը կ`առներ, պարապ Ըլլային նե` կը նետեր։ — Ամենեն գեշ վիճակը ո՞րն է։ — Ծեր և աղքատ ըլլալ։

«ԹԱՏՐՈՆԻ» ՈԻՂՂՅԱԼ ԱՂԵՐՍԱԳԻՐ ՄԸ

... Թատրոն Ստորագրյալքս Պոլսո այլ և այլ թաղերուն մեջ բնակյալ, շատ ժամանակե իվեր անգործ մնացած Ըլլալով` տարիե մը իվեը է, որ ամենքնիս ալ որոշած էինք ստակով մեյմեկ աղջիկ առնել, և առած ստակնիս դրամագլուխ դնելով գործի մը սկսիլ։ Ամենքնիս ալ մեյմեկ աղջիկ գտեր և առնելու համար սակարկության վրա էինք, երբ անցյալ շաբթու Խառն ժողովո մեկ հարսանեկան կանոնագիրը կարդացինք, որն որ թրախռմային վերցած ըլլալը կը ծանուցանևր կարդացինք այդ կանոնագիրն, որովհետև եփվելու վրա եղող սակարկություններնուս վրա պաղ ջուր լեցուրաղջիկներ խոսքր տնկեցին, ստակ մը չենք տար կ՚ըսեն կոր... աղջիկները Թատրոն, երիտասարդության պատիվն ինկավ, Վհատեցանք, որովհետև թե' գործի մը տեր ըլլալե զրկվեցանք, թե' կնկան մը տեր և զավակաց հայր ըլլալու փափագեն զրկվեցանք։ Մենք, որ այս վիճակնուս մեջ չկրնալով ազգին օգտակար ըլլալ, կ'ուզեինք, որ կարգվելով ու զավակներ հասցունելով անձնվիրաբար ազգին ծառայություն