Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/250

Այս էջը սրբագրված է

ռայություն մը ընենք։ Խառն ժողովը դեմ կացավ և մեր ապագա զավակներուն սիրտը կոտրեց։ Երիտասարդությունն՝ ուսկից ազգը շատ բաներ կ’սպասեր, ինչպես նաև ապագա սերունդ, այդ կանոնագրին վրա շվարեցավ մնաց։

Թատրոն, ստորագրյալքս ձեր հարգությանը դիմելով արտասվալից ալքերով կը խնդրենք, բազկատարած կ’աղերսենք, որ մեզի ճամբա մը ցուցնեք, որով կարող ըլլանք գործի մը սկսիլ և միանզամայն ամուսնանալ, մենք թե՛ գործ և թե՛ կնիկ կ’ուզենք, մեկր չըլլա նե՝ չըլլար։

Չենք ուզեր ասկից ավելին խոսելով գլխու ցավ պատճառեչ, այլ կ’ուզենք, որ ներկա աղերսագիրս նկատողության առնելով պետք եղածն տնօրինեք և ընդունիք մեր ապագա զավակաց խորին հարգանաց բարձր հավաստիքը։

Ի դիմաց ըլլալիք զավակաց 25 հազար երիտասարդ.

ՄԱՀԱՑՈԻ ՄԵՂՔ Մ’ԱԼ

Ասկից քանի մը ամիս առաջ հռովմեական ազգայիններեն պատանյակ մը կը վախճանի, այս պատանյակն Հակահասունյան էր։ Հանգուցելույն մորաքրոջ տղաքներն՝ որ Հասունյան են, իրենց մոտ ազգականին ցավալի մահվանը վրա սև փողկապ կը դնեն ի նշան սգո։

Զատկի շաբթուն խոստովանանք ըլլալու համար իրենց խոստովանահորը կ’երթան։ Խոստովանանք ըլլալեն ետքը՝ երթալու վրա խոստովանահայրը կը հարցունե.

- Ինչո՞ւ համար սուգ մտած եք։

- Մեր մորաքրոջը տղան մեռավ, անոր համար։

- Չեմ ճանչնար կոր, ո՞վ է ատիկա։

- Կ… է… պատանի մ’էր։

- Հասկցա, Հակահասունյան մ’է ատիկա։

- Այո՛։

- Ատիկա հերետիկոս է, դժոխքին մեջտեղն է, դժոխքի մեջ եղողին համար ի՞նչպես սուգ կը բռնեք կոր։ Շուտ ըրե՛ք, հանեցե՛ք այդ սեր, չէ նե՝ արձակուրդ չեմ տար։

- Ի՞նչ կ’ըսեք, հայր…

- Ի՞նչ պիտի ըսեմ, հերետիկոսի համար սուգ բռնողը չկըր