Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/252

Այս էջը սրբագրված է

քերն, նախապատրաստությամբ եղած բաներեն կամ խոքերեն ավելի աղեկ և կանոնավոր կըլլան ։

Պեյքոզի պատվարժան թաղական խորհուրդը, պայմանավ պաշտոնական սեղան մը պիտի պատրաստեր, այսինքն եթե հարյուր բաժանորդ գտնար, բայց մինչև այսօր երկրորդ ծանուցմամբ մը ինչ ընելիքը չիմ ացուց։

Ուրիշ հայտարարութենե մը կը տեղեկանանք, որ միույն կողմանե վարձվեր է Խասդյուղի 9 թիվ շոգենավը, որ յուր ասպարեզին նավամատյցներուն հանդիպելեն ետքր Պեշիքթաշի և Օրթադեղի նավամ ատույցն երեն ալ մարդ առնելով երթա։

Ահավ աս ամենը. երկու պատրաստություն որոնց առաջինը ստորադասական է, իսկ երկրորդը։

Շոդենավ չվարձվելեն պետք չէ հետևցունել, որ այս բազմություն չպիտի ըլլա, ինչու որ նախորդ տարիներու վարձված շոգենավներն Հյունքյար Իսկելեսիի դաշտին վրա գտնըված բազմության մեկ հարյուրերորդը չէին կընար տանիլ, ուսկից կը հասկցվի, որ ժողովուրդը նավերով, Շիրքեթի շոգենավներով և նախապատրաստությամբ ուրիշ ավելի դյուրին միջոցով և թերևս ավելի աժանդնով կերթա եղեր. շոգենավ վարձողներուն ամեն տարի վնաս ընելն ալ մեր ըսածը հաստատելու չափ հզոր փաստ մէ։

Այս ամենը կապահովցնեն տր ժողովուրդն' որուն սրտին մեջ միշտ վառ է ազգասիրական եռանդն, այս տարի ալ հայրենասիրական ոգվով պիտի դիմե Պեյքոզ Սահմանադրության հնգետասաներորդ տարեդարձր կատարելու։

«ԼԱ ԹՈՒՐՔԻԻՆ» ԼՈՒՐԸ

Մարդս շիտակ լուր կարդալ ուզե նե Լա Թուրքին կարդալու է։

Այս լրագիրն չորեքշաբթի ավուր թերթին մեջ կըսե, թե մենք անցյալ կիրակի Սահմանադրության տարեդարձր կատարեր ենք Հյունքյար Եսկելեսին, թե հանդեսր խիստ շքեղ եղեր է, թե ճառեր կարդացվեր են թե շատ բազմությոմն կա եղեր և այլն։

Մարդր աչքովր տեսածի պես կը պատմե կոր. ըսել կըլլա, որ ինքն ալ այս հանդեսին ներկա է եղեր։

Արդարև, ասանկ հանդես մը անցյալ կիրակի տեղի ունեցավ, բայց անիկա Հյունքյար Իսկելեսին չէր, Լա Թուրքին երազին մեջն