Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/255

Այս էջը սրբագրված է

Եվ որովհետև ատենաբանություններով ժողովուրդը խաբելու և ուրիշներն շողոքորթելու սկզբունքն ընդունած չենք և ընդունելիք ալ չունինք, կրնանք համարձակ ըսել, որ իրերը տարի մը առաջ ինչ վիճակի մեջ էին նե՝ նույն և թերևս ավելի գեշ վիճակի մեջ կը գտնվին նաև այսօր, իբացառյալ ազգային պարտքը, որ աղնվասիրտ անձի մը ջանուք և երկու առատաձեռն ու ազգասեր անձանց շնորհիվ վճարվեցավ։ Վարժարանաց անկանոն վիճակը, Հայաստանի մեջ շարունակ տեղի ունեցած հարստահարություններն կը շարունակվին և պիտի շարունակվին, եթե Երեսփոխանական ժողովն այս խնդիրներն նկատողության չառնե և անոնց օրինավոր լուծում մը չտա։


Մյուս խնդիրներու պարտելու ազատության առանց դպչելու կը խնդրենք երեսփոխանութեն են,որ այս երկու խն դիրներն ալ ճամբա հանե և քիչ մ’ալ զանոնք պտըտցունե, որովհետև այս երկու խնդիրներն մյուսներեն ավելի պետք և իրավունք ունին պարտելու։

ՍՏԱԿ ՇԱՀԵԼՈԻ ԳՈՐԾԵՐ

- Ամբակում աղա, ճանըմ, սա մեր տղուն գործ մը չգտար

- էֆենտիմ, տղադ ի՞նչ գործ կ’ուզե, ի՞նչ գործ կրնա ընել։

- Ճանըմ, ստակ ըլլա տե, ամեն գործ կրնա տեսնել։

- Անանկ է նե թող էշ մը առնե.

- Շատ աղեկ, առնե։

- Մեծկակ սնտուկ մ’ալ շինել տա, իշուն վրա դնե։

- Շատ աղեկ, դնե։

- Սնտուկին մեկ կողմը տակառ մը բուտրա դնե, մյուս կողմն ալ տակառ մը կարմիր, թաղերը թող պտըտի։

- Սող պտըտի.

- Աս ան կով կը հուսամ, որ տարվան մը մեջ տասը տասնեհինգ հազար ղուրուշ կը վաստկի։

- Թո՞ղ վաստկի։

- Ասկից աղեկ գործ կ’ուզե, գնա զուրցե իրեն, վաղվնե էշ մը ծախու առնե և գործի սկսի։

- Թող ընե, ըսենք ամա, տղաս ուսումնական է, քերականություն գիտե, տաճկերեն գիտե, ֆրանսերեն գիտե, անգղիերեն գիտե, թվաբանություն գիտե, աշխարհագրություն գիտե, ինչ գիտ-