Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/256

Այս էջը սրբագրված է

նամ դեռ ուրիշ շատ մը բաներ գիտե, ի՞նչպես էջը առջևը ձգած փողոցները բան ծախե։

- էշը թող ետևը ձգե։

- Ան ալ չըլլար։

- Թող էշուն վրան նստի։

- Ավելի անպատվություն է։

- Իշու վրա նստելուն մեջ ինչ անպատվություն կա, էշը կռնակն առներ նե ան ատեն կ’ըլլար անպատվությունը։

- Ճանըմ, իր նմաններն առտու իրիկուն ձի կը հեծնան տե, աղուն դժվարը կուգա։ ճանըմ, Ամբակում աղա, ուրիշ գործ մը գտնայիր։

- Շուկային մեջ պզտիկ խանութ մը բռնե։

- Բռնեցինք։

- Երկու քյուբ առ․

- Առինք։

- Թանի մը պիլլոր դիր։

- Դրինք։

- Քյուբերը ջրով լեցուր։

- Լեցուցինք։

- Տղադ ալ թող խանութը կենա ջուր ծախե ու շաբաթականը հանե։

- Հանե ամա, ուսումնականի մը ջուր ծախել կ’ըլլա՞ մի։

- Ջուր խմել կ’ըլլա տե, ջուր ծախել ինչո՞ւ չպիտի ըլլա։

- Տեսնողը ի՞նչ կ’ըսե։

- Ի՞նչ պիտի ըսե, բան մ’ալ չըսեր։

- ճանըմ, Ամբակում աղա, ուրիշ գործ մը ըսեիր։

- Ֆրանսերեն նամակ կրնա՞ գրե։

- Ֆրանսերեն կը գրե ամա, նամակ չկրնար գրել։

- Տաճկերեն կրնա՞ գրել։

- Տաճկերեն գրել աղեկ գիտե, ամա իմլան չգիտեր։

- Տետրակ բռնել գիտե՞։

- Մեկու մոտ չգնաց, որ գիտնա։

- Ի՞նչ գիտե ուրեմն։

- Հայերեն գիտե, ֆրանսերեն գիտե, տաճկերեն գիտե, անգղի…

- Ասոնք գիտնար նե իմ հարցուցածներս ալ գիտցած պիտի ըլլար։

- Վաճառականի քով չըլլար Ամբակում աղաս, ուրիշ գործ մը ըսեիր։