Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/257

Այս էջը սրբագրված է

- կոշկակարի մը քով աշակերտության տուր։

- Տեր ողորմյա, ատանկ նազիք տղա, կոշկակարության կը վայլե՞ մի. մայրը չիմանա։

- Կոշկակարությունը ի՞նչ ունի որ։

- Բան մ’ալ չունի ամա, որչափ ըլլա նե կոշկակարություն է, տղաս ուսումնական բանի մը վրա հակաճառություն ընել ուզե նե կոշիկեն վեր մ’ելլար կ’ըսեն։ Հեմ որչափ ըլլա նե կոշկակարություն Է. ոտքերու հետ վերաբերություն ունեցող արվեստ մ’է։ Բուզում Ամբակում աղա, ուրիշ մեկ հարմար գործ մը գողնայիր. ճանըմ, սանքի գործ ալ չկա։

- Ի՞նչ տեսակ գործ ըլլա։

- Ան տեսակ գործ մը ըլլա, որուն մեջ ճառ կարդալ պետք ըլլա։ Մեկ գիտցած վաճառականդ չկա՞, որ ճառ կարդացող երիտասարդի մը պետք ունենա։ Պազի անանկ մարդիկ կ՚ըլլան, որ ճառ կարդացող տղաք կը փնտրեն։

- Վաճառականները ճառ կարդա ցողն ի՞նչ պիտի ընեն։

- Եկող գացող մյուշտերիներուն ուսումնականության վրա, դաստիարակության վրա ճառ կը կարդա ու մյուշտեբիները կտ լուսավորե։ Լուսավորյալ մյուշտերի ունենալն ալ շահավոր է կարծեմ։

- Ճանըմ, մյուշտերիները ճառ մտիկ կ’ընե՞ն։

- Ճառ մտիկ չեն ըներ նե՝ ֆրանսերենե հայերենի, հայերենն ֆրանսերենի թարգմանություններ ընե ու մյուշտերիներուն հասկցունե, ճանըմ Ամբակում աղա, սանկ գործ մը ըլլա նե տղաս բեք հարմար կուգա։

- Հիմակուհիմա ասանկ գործ մը չկա, ըլլա նե իմաց կուտամ:

- Հիմակվան համար գործ մը գտնայիր պարի, սանքի գործ ալ չի կա յա։

- Տղադ թող դուրս երթա դասատվություն ընե։

ՀՈԻԴԱՅԻՆ ԵՊԻՍԿՈՊՈՍՈԻԹՅՈԻՆԸ

Այն անձը, որ ասկից երկու տարի առաջ լրագրական ասպարեդին վրա իբրև Հուդա, իբրև Վասակ հալածվեցավ, այն անձը, որ յուր հան ցանքն վերջեն խոստովանելով երեք տարի իր վիճակին կողմերը չերթալու վճիռն ընդունեցավ, այն անձը, որ յուր մեկ հակասական նամակովն լրագրական ասպարեզն, դատարաններն ու հայերեն լեզուն տակն ու վրա ընելու պատճառ եղավ, այս