Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/259

Այս էջը սրբագրված է

կը ջանա զայն ազատել, առանց անոր առաջարկելու, թե իմ կրոնքս ընդունիս նե ձեռքդ կը բռնեմ ու զքեզ կ’ազատեմ։ Ուստի, չենք ալ կարծեր, որ բողոքականներն, ուրիշներու պես իրենց մարդկության պարտքը կատարած ատեննին սովյալներն բողոքական ընելու միտք ունենան և մեզի այնպես կուգա, որ եթե սովյալ մը բողոքականն մը սնունդ գտած ըլլալուն համար բողոքականալ ուզե, որ անկարելի է, բողոքականն պիտի մերժե, անոր համար, որ անոթության ատճառավ եղած կրոնափոխությունն խիստ քիչ կը տևե. մարդը կշտանալուն պես անպատճառ առջի կրոնքին գիրկը կը նետվի, որովհետև անոթությունն փորի խնդիր է և ոչ մտքի. և քանի որ մարդս քանի մը համոզվի կամ չհամոզվի նե մտքովը կը խորհի ու կը համոզվի կամ չհամոզվիր և ոչ թե փորովը, ապա ուրեմն,փորի համոզմամբն եղած կրոնափոխությունն հօդս կը ցնդի։

Կարծենք հայտնի տեսնվեցավ, որ մեր ոմանց այս կարծիքն բոլորովին անտեղի է և կերպով մը հարված մ’է բողոքականներու, որոնք հայոց, տաճկաց, հունաց և ուրիշ ազգաց պես, իրենց մարդկության պարտքերնին կատարելով սավյալներու կ’դնեն կոր, որոնց ինչպես նաև ամեն օգնողներու,իդիմաց մարդկության մեր շնորհակալություններն կը հայտնենք հրապարակավ։

ՄՐՄՈՒՆՋ

Ազգային երևելի գրագետներեն մեծապատիվ Խ. Միսաքյան էֆենտի ազգային երևելի ատենապետներեն վսեմափայլ Ստեփան փաշային ՄՐՄՈԻնՋ մը մրմրտծ է Օրագրի մեջ։

Ըստ կանոնադրության, Ռուսինյան էֆենտիի այս մրմունջն,պետք էր, քանի որ պատճառաբանյալ էր, նախ նախաքննիչ դիվաններեն անցնիլ և ետքը, եթե արժան դատվեր, լույս տեսնել։

Եվ որովհետև երևելի պուետն կանոնադրության դեմ վարված է, Թատրոնի խմբագրությունն հիշյալ մրմունջը ձեռնահասության դիվանին հղեց, որպեսզի հոն քննվի և տեղեկագրով մը Թատրոնին դա։

ՉՈՐՍ ՂՈԻՐՈԻՇԻ ՄԵԿ ԼՈԻՐ

Մենք, մեր պաշտոնակիցներուն աղեկությանը համար քանի մը անգամներ ըսած էինք, թե անոնց յուրաքանչյուրն ֆրանսերեն