Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/262

Այս էջը սրբագրված է

մեզի հաջողություն չտվավ, թե մեզի գործ չտվավ, բախտր լեզու չունի յա, ուզածիդ չափ ըսե։

Ինչո՞ւ կը պոռաս, ինչո՞ւ կը տրտնջաս մարդ Աստծո, ո՞վ ըսավ քեզի, որ դերձակությանդ մեջ երջանիկ կյանք վարած ատենդ, ելնես Քոմիսիոն խան երթաս, ունեցածդ վրա տալեն ետքը խանութդ, տունդ ծախես, ընտանիքդ թշվառ ընես։ Ի՞նչ կը մրմռաս, անմիտ, բախտն ըսա՞վ քեզի, որ ոսկերչությունդ թողուս ու ցորենի վաճառականության սկսելով՝ քսան տարվան մեջ վաստկածդ տարվան մը մեջ կորսնցունես։

Չենք ուզեր գործ չկա ըսողներն մի առ մի Թատրոնիս մեջ ներկայացնելով սիրտեր վշտացունել, այլ թող ներվի մեղ ըսել, թե բախտին դեմ այսչափ բողոքելու իրավունք չունինք։

ՊԶՏԻԿ ՎԵՊ ՄԸ

1875 հունիս 11-ին կալսեր գահակալության տարեդարձն ըլլալով՝ Պատրիարքարանի մեջ լռությունը կը նախագահեր, քանի մը պաշտոնյաներ միայն, որոնց ներկայությունն անհրաժեշտ է. սենյակներուն մեջ նստած կ’զբաղեին… խոսելով։

Ժամը վեցին յոթին միջոցները երկու վարդապետ Պատրիարքարանի սրահին մեջ ջերմ վիճաբանության մը բռնված էին, որուն ու թին ինչ ըլլալն դյուրավ կրնա հասկցվիլ իրենց խոսքերեն։

- Եղբայր, դուն ինձի հետ չես կրնալ իյնալ, ոտքեդ բռնելուս պես գետինը կը զարնեմ։ Ինձի վանցի Պողոս վարդապետ կ’ըսեն։

- Հայ սուրբ,ես ալ քեզի չափ ուժ ունիմ, ես այսչափ գավառներուն վիճակագրություն եմ ըրեր․ ինձի ալ Պողոս վարդապետ Նաթանյան կ’ըսեն։

- Ըսել կ’ուզես,թե ինձի հետ կրնաս փեհլիվություն ելնել։

- Շնորհոքն Աստուծո։ Ինչո՞ւ չպիտի կրնամ եղեր ելնել։

- Հրամմեցեք ուրեմն։

- Հրամմեցե՛ք։

Այս կրկին առաջարկությանց վրա երկու ըմբիշներն կ ’կսին պատրաստվիլ, խալբախնին, վերարկունին կը հանեն, թևերնին կը սոթտեն և ըմբշական կանոնին համաձայն ծափ զարնելով սրահին մեջ պտույտ ընել կ’սկսին։