Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/264

Այս էջը սրբագրված է

պաշտոնական սրահի մը մեջ զվարճանալն ալ արդի հառաջադիմության դեմ է։

Կը հուսանք, որ Կրոնական ժողովն այս դեպքը նկատողության առնելով ըմբիշ կրոնավորաց համար հատուկ տեղ մը պատրաստել կուտա, և Պատրիարքարանն ուրիշ անգամ մ՚ալ ողիմպիական խաղերու ասպարեզ ըլլալու կասկածեն կը խալսե զմեզ:

Կը հուսանք նաև, որ մեր արժանապատիվ ըմբիշներն ալ ուրիշ անգամ Պատրիարքարանի մեջ ասանկ կատակներ չպիտի ընեն։

ԺԱՌԱՆԳԱՎՈՐԱՑ ՎԱՐԺԱՐԱՆ

Շաբաթե մը իվեր ասանկ վարժարան մը կը պտըտի լրագրաց մեջ։

Լրագիրներեն ոմանք սիրով կ’ողջունեն զայն, որովհետև ազգասիրության և առատաձեռնության պտուղ մ’է․ ոմանք երեսնին կը դարձունեն անկից, որովհետև ազնիվ զգացմանց այդ պտուղն մեր ազգին համար անօգուտ և միանգամայն վնասակար կը համարին և կը խրատեն զմեզ այնչափ զգուշանալ այս պտուղեն, որչափ որ մարդկության անդրանիկն զգուշանալու էր արգելյալ պտուղեն:

Այս ապառնի վարժարանն, որ Ռուսաստանցի վեհ սիրտ ազգայնո մը շնորհիվ պիտի կառուցվի մայրաքաղաքիս մեջ, ապառնի վարդապետներ հասցունելու գործարան մը պիտի ըլլա։

Ամեն մարդ գիտե որ վարդապետությունն բնագիտության, տարրալուծության, բժշկության կամ փաստաբանության պես չէ: Տասն և չորս տարեկան տղա մը փաստաբանություն սորվիլ կ’սկսի և մինչև կենաց վերջին տարիները փաստաբան կը մնա. տասն և չորս տարեկան տղա մը վարդապետություն սորվիլ կ՚սկսի, տասնը ութնին, քսանին սերը կ՚սկսի երգել, քսանը հինգին վարդապետութենե կը վախնա և երեսունին հայր սուրբ ըլլալու տեղ հայր զավակաց կ’ըլլա։

Ըսել կ’ըլլա, որ միայն Աստվածաբանության դասերն բավական չեն մարգս վարդապետ ընելու, Աստվածաբանության դասերն միայն կարող չեն ալքին ըսել՝ մի՛ տեսներ և ականջին ըսել մի լսեր. և քանի որ այս այսպես է, պիտի ստիպվինք այս վարժարանին մեջ աշակերտելիք տղաքներն նախ ներքինի ընել և վերջը ընդունիլ։ Եթե այս չենք կրնար ընել պիտի հարկադրվինք չափահաս