Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/267

Այս էջը սրբագրված է

- Ֆրանսըզճա գալմատր, էֆենտիմ։ էրմենիճե վար

- էրմենիճե ի սթեմեմ, թյուրքճե վեր։

- Պույուրուն, էֆենտիմն։

Ինչո՞ւ ուրեմն այս հայն Շիրքեթին հայերեն ծանուցումր լաոներ ու ֆրան սերենր կամ տաճկերենր կ առնել

Եթե լրագիր մը, կամ գիրք մը ըլլար առածը, թերևս կարենար արդարանալ ըսելով, թե հայերեն լրագիրներուն պարունակությունը քիչ է, թե հայերեն գիրքերուն մեջ իմ ուզած գիրքս չկա և այլն, բայց քանի որ առածը լոկ ծանուցում մէ, ուսկից ոչ Եվրոպայի լուրերը պիտի իմանա, և ոչ գրագիտական տաղանդն եթե ունի, պիտի մշակե, այլ միայն շոգենավներուն երթևեկության ժամերը պիտի իմանա, երբեք չկընար արդարանալ։

Եթե այս մարդը ֆրանսերեն կամ տաճկերեն գիտնալն ցցունն լու համար այսպես կը վարվի կոր նե ատոր ավելի դյուրին ճամբան կա, թող մեր գրասենյակը հրամմե և ծանուցում մը ընել տա,. որ տաճկերեն ու ֆրանսերեն գիտե։ Աս չուզեր նե թող ճակատը երկու տող ծանուցում մը փակցունե, որ ամեն մարդ կարդա ու, իրեն ինչ լեզվա գետ ըլլալն աշխարհ իմանա։

Այս խրատը կուտանք մենք հայերենը լսիրող հայուն և կը հուսանք, որ մտիկ կ՝ընե իսեր յուր տաղանդին և իփառս յար լեզվադիտության։

ՀՈԳԵԽՈՍՈԻԹՅԱՆ ՄԵԿ ԱՐԴՅՈԻՆՔԸ

Երեկ գրասենյակիս մեջ միս մինակ նստած կը ձանձրանայի բարեկամ մը չէր գար, որ հետը երկու խոսք ընէի ու բացվեի։ Քանի մը բարեկամներուն մարդ ղրկեցի, որ գան զիս զվարճացունեն, դժբախտաբար ասոնց ալ մին զբաղած էր, մյուսն դուրսելած էր;

Այս վիճակին մեջ մեկեն իմեկ միտքս ինկավ հո գեխոսությունը. դըրնե, ըսի ինքնիրմես, քանի մը հոգի կանչեմ, և անոնց հետը խոսիմ։

Ո՞ր հոգին կանչեմ. արդյոք ուզած հոգիս ժամանակ ունի. գալու, ի՞նչ ըսելով կանչեմ;

Այս հարցումներով միտքս տանջած միջոցիս, միտքս տան՝ջանքին չդիմանալով իմաց տվավ ինձ, որ Իկնատիոս սրբազանի