Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/268

Այս էջը սրբագրված է

հոգին կանչեմ, ավելցնելով, թե այս տեսակցությունը կընար թե հետաքրքրական ըլլալ և թե օգտակար։

Հավանեցա․ իսկույն հոգեխոսության պետք եղած բաներն պատրաստեցի և սկսա խոսիլ,

- Իկնատիոս սրբազանը հո՞ս Է։

- Հոս Է, ի՞նչ պիտի ընես։

- Հետը քիչ մը պիտի խոսիմ։

- Դուրս ելավ, հիմա կուգա, սպասե քիչ մը։ Բայց, նախ ըսե, ո՞վ ես դուն։

- Ես եմ, բաժանո՞րդ պիտի գրվեիք։

- Լրագրիդ անունը ի՞ն չ Է։

- Թատրոն: Տարեկան գինը չորս արծաթ մեճիտ. գավառաց համար փոսթայի ծախսը կավելցվի, ծանուցման տողը երկու ղուրուշ Է։

- Ազգին գործերը ի՞նչպես կերթան կոր։ Ընդհանուր ժողովն ի՞նչ վիճակի մեջ Է։

- Համբարձում Էֆենտի Ալաճաճյան առաջին ատենադպիր Է, հիմա Ընդհանուր ժողովին մեջ ատենապետր նախագահն կը գովե, նախագահը, ատենապետր կը գովե, և երեսփոխանությունն հիմա ասով կզբաղի կոր։ Կրոնսւկան ժողովն ըսես նե' Հայաստանյաց եկեղեցվո ապօրինավոր ճանչցած ամուսնությունր օրինավոր կը հրատարակել

- Սրբազան Պատրիաըքն ի՞նչ կընե կոր։

- Այցելություն բայց Իկնատիոս սրբազանն ինչու ուշացավ։

- Կուգա կոր, ահավասիկ եկավ։

- Ծառա եմ սրբազան։

- Ո՞վ ես գուն և ի՞նչ կուզես։

- Շնոըհոքն Աստուծո Թատրոն հանդեսին տերն եմ։

- Ուրախ եմ, ի՞նչ կուզես։

- Պողոս վարդապետին վրայութ գրած նամակիդ մեջ պատմված դեպքերուն ականատե՞ս Էիք չէ նե ականջալուր։

- Ականատես էի։

- Ինչո՞ւ ուրեմն զինքն փոխանորդ կարգեցիք ձեզի։

- Բռնացան վրաս, ինչպես որ Պողոս վարդապետ ինքն ալ կը խոստովանի։ Բայց ինչո՞ւ համար կը հարցանես կոր։

- Որովհետև կրոնավոիներեն ոմանք արդարացունել կուզեն կոր։