Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/275

Այս էջը սրբագրված է

Կանոնագրին ձեռացը,

Երեսփոխանն ինչ կը քաշե.

(Ռուսինյանի մորուքը)։


Արջը հավկիթ ածեր է,

Կասեն՝ Խիկար, իրա՞վ է, -

Արջն անճոռնի բան մի է,

Ածեր է նե՝ ածեր է։


Մասիս մարդ չը շողոքորթեր

Կասեն՝ Խիկար, իրա՞վ է, -

Այդ էլ հտվտալու բա՞ն է,

Ձուկը հիչ ծառը կ’ելնե՞։


Կատղած ձիուն առջևեն,

Զարնող ցըլուն ետևեն,

Իմաստակին ամեն կողմեն,

Փախի՛ր, հողիդ կը հանեն։


Թրամվեյին առջևեն,

Եվ անիծյալ Խավյար խանեն,

Ղալաթիո հին օճախեն,

Փախիր, խելքդ ու հողիդ կը հանեն։


Ժամանակով ձվագողը,

Մեծ ձիագող եղեր է,

Հախ ու նահախ ուտողը,

Մեծ հախ ուտող եղեր է։


Ժամանակով մարդասպանը,

Կաթողիկոս է եղեր,

Ժամանակվան չար Սավուղն ալ,

Վանցի Պողոսն է եղեր մեյեր։


Մալը՝ մաքին,

Մյուլքը՝ այգին,

Ուրախություն,

Դուստր ու որդին։


Մալը՝ ոսկին,

Մյուլքը ոսկին,

Ուրախություն,

Կին ու ոսկին։