Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/276

Այս էջը սրբագրված է

Քիչ բարձիր, շուտ դարձի՛ր, Քիչ խոսիր, շատ լսի՛ր։ Այս ալ ինձի. Քիչ կը խոսիմ այս անգամ, Շուտ կը դառնամ գալ անգամ։

Հավն երազում ի՛նչ կը տեսնե, Ցորեն, կորեկ ու գարի, Հայն երազում ի՛նչ կը տեսնե, Մուտքը ծախսին հավասարի։

Օրագիրն երազում ի՛նչ կը տեսնե, Որ մի արագատիպ առնե, Փունջիկն երազում ի՛նչ կը տեսնե, Թե վաղվան թերթին ի՛նչ սյուս ընե։:

Մասիսն երազում ինչ կր տեսնե, Ե՞րբ հայսմավուրքյան հոդվածներ ընդունխ։

Երեք բան կա որ մարդուս հետ ծնանի, Սեր ապրելո յայսմ անցավոր աշխարհի, Երկյուղ մահու՝ որքան և ուշ պատահի, Սեր գիտության ամեն բարվո և չարի։

Երեք բան կա, Մանզումեին հետ կը մեռնի, Հարստանա մեզի տիգդադոր լինի, Հայը տեսնե կրթյալ, հարուստ լավ ազգ մի.

Գինին գինովի ձեռին. Թռչունը տըղի ձեռին, Փողը շրւայլի ձեռին. Մեր հայը քրդի ձեռին։ Սուտը Օրագրի ձեռին,

Ավետարանը Աւ[ետսւթերի ձեռին, Ազդային լուրերը Լույսի ձեռին, Աղվոր գիրերը Արամյանի ձեռին1'2, Կեղծավորությունը Փունջի ձեռին, Շողոքորթո։ թյունր Մասիսի ձեռին, Ղալաթիո խմբակը Մանգումեի ձեռին, Հայ ազգին դործր այդ խմբակին ձեռին, 276