Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/277

Այս էջը սրբագրված է

Հայրենիքը Իզմիրլյանի ձեռին,

Իզմիրը Եդեսյաններու ձեռին,

Հայերենը Ռուսինյանի ձեռին,

Ի տառերը Չերազի ձեռին,

Սիրահարը սիրուհիի ձեռին,

Հազար և մի բանքը իմ ձեռին։


Երեք անհամ բան ուրիշին համ կուտա,

Անոթությունն՝ որ չոր հացին համ կուտա,

Սաստիկ ծարավ՝ պղտոր ջրին համ կուտա,

Եվ աշխատանք՝ որ հանգչողին համ կուտա։


Երեք համով բան կա, որ մինակ համ չը տար,

Ոսկին՝ որ առանց կնիկի համ չը տար,

Գինի՝ որ առանց խորտիկի համ չը տար,

Կնիկ՝ որ առանց ոսկիի հի՛չ համ չը տար։


Ցավը կուգա վազ տալով,

Կը գնա նազ անելով,

Ներս կը մտնե խանթարով,

Ու դուրս կ’ելնե մըսխալով:


Սուտը կուգա վազ տալով,

Կը գնա նազ անելով,

Լրագրաց մեջ կը մտնե խանթարով,

Ու դուրս կ’ելնե մըսխալով:


Ջուրը աղբյուրեն,

Ցորենը հորեն,

Աղջիկ զավակը մորեն,

Իսկ մանչ զավակր հորեն։


Ջուրը Թաքսիմեն,

Հացը Ղալաթիայեն,

Ձանձրույթը Մասիսեն,

Սյուսը Փունջեն:


Կաթողիկոսությունը Խաչատուրեն,

Տրամաբանությունն Օրագիրեն,

Եղբայրսիրությունն Ավետաբերեն,

Չքավորությունը վարժապետներեն,

Պարզասիրությունը չըպլաք Մըսթաֆայեն։