Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/278

Այս էջը սրբագրված է

Քունը քուն կը բերե,

Հորանջը հորանջ կը բերե.

Ներհակին ներհակ պատճառ,

Խուլ ականջը կանչ կը բերե։


Մասիս քուն կը բերե,

Հայրենիք հորանջ կը բերե,

Հույսը հուսահատություն կը բերե,

Կրոնական ժողովն կռիվ կը բերե։


Կույրին ասին, կո՛ւյր աղբար,

Մոմը թանկ է պազարը,

Ասաց, ինձի ի՛նչ, աղբար,

Ինձ համար չէ այդ խապարը:


Կրոնական ժողովին ըսին, աղբա՛ր,

Արդարությունր թանկ է հրապարակը,

Ասաց, ինձի ի՛նչ, աղբար,

Ինձ համար չէ խապարը:


Ոսկին հարցուր ոսկերիչին,

Ձին՝ ձի հեծնող կտրիճին,

Մեկ ազգ մը կ’ուզե՞ս ճանչնալ, -

Հարցո՛ւր ազգի մատաղին։


Հին լուրերը հարցուր Մասիսին,

Սուտերն Օրագրին,

Սխալները Փունջին,

Տերոջր գործերն ալ Ավետաբերին


Իմաստություն Հունաստան,

ճարտարություն Ֆռանկըստան,

Փարթամություն Հնդկաստան,

Անգըթություն Պարսկաստան։


Հարուստները Անգղիա,

Դաստիարակները Գերմանիա,

Նորասերները Գաղղիա,

Քոքոզները Թուրքիա։


Ուխեն անցա հորն ընկա,

Մուխեն անցա հուրն ընկա,