Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/284

Այս էջը սրբագրված է

Պարտք վճարելու ուսմունքը օր ըստ օրե մեծ ընդունելություն գտնալու վրա ըլլալով կը հուսանք, որ այս հրատարակությունս սիրով կ’ըողջունվի այն մեծապատիվ պարտք ունեցողներեն, որոնք պարտատերնին տեսնելուն պես կը շվարին կը մնան։


ԱՎԵՏԱՐԵՐԻՆ ՀԻՎԱՆԴՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ


Ավետաբեր զավեշտական լրագիրը երբեմն երբեմն բժշկական արհեստին վրայ ոք ալ տեղեկություններ կուտա, և աս ալ Մանզումեի ընթերցողաց հայտնի Է։

Սույն զավեշտական թերթն անցյալներն ըսած Էր, թե աղուն մեկը պատվելի միսիոնարի մը խոսքր մտիկ շրնելուն համար մեռեր է, թե՝ ուրիշ տղա մ’ալ միսիոնարի մը դեմ խոսելուն համար մեռեր Է և այլն։

Մինչև հիմա այս հիվանդություններր ծանոթ չէին ծանոթ բժիշկներու, և անկեղծությամբ խոսելով՝ Ավեաաբեր այս ինքնահնար հիվանդություններով ժողովրդյան համակրությունն իրեն գրավեց։

Ավետաբերի հիվանդութեն են շատ բռնվող չկա. միայն անցյալ շաբթու ութը տարեկան տղա մը բռնվեր Է, բայց բարեբախտաբար բժշկվեր Է։

Այս տղան միսիոնարե մը կ’աղաշվի, որ բողոքական ըլլա, բայց միսիոնարին խոսքը մտիկ չըներ և իրիկունը տուն դառնալուն պես՝ «ես հիվանդ եմ» կ’ըսե, անկողին կը պառկի։

Մայրը տղուն կը հարցունե.

- Ի՞նչ ունիս ուրեմն։

- Բան մ’ալ չունիմ, հիվանդ եմ ըսի յա։

- Տղաս, խե՞նթ ես, ինչ ես, հիվանդություն չունիս, և կ’ուզե՞ս, որ հիվանդությո՞ւն գա։

- Այո՜, հիվանդություն կ’ուզեմ, և հիմա կ’ուզեմ։

Մայրը կը տեսնե, որ տղան անպատճառ հիվանդություն կ’ուզե կոր, վերջապես բերել կուտա հատ մը… բժիշկ։

Բժիշկը տղուն երակները և լեզան քննելեն ետքր կը հարցունե

- Կողդ կը ցտվի՞ կոր։

- Չէ՜։

- Փորդ կը ցավի՞ կոր։

- Չէ՜։

- Գլուխդ կը ցտվի կոր։