Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/288

Այս էջը սրբագրված է

֊ Չէ' , այսինքն, օրինակի համար, ինձի երկու մեճիտիե տուր ըսես նե հայեքենին մեջ պաղ կուգա կոր, թանտյուք ան ֆրանսե, տոնե մուա տեո մեհիտիե. կամ ֆեթ մուա լը բլեզիր տը մը բրեթե տեո մեճիտիե, կարծես որ անուշություն մը կա:

- Միտքդ ինչ է, երկու մեճիտիե՞ կուզես։

- Չէ'։

- Ինչ գիտնամ հապա, մոն շեր, թիեն մոն շեր, ա՜հ, մոն ՛շեր, տոնե մուա տեո մեճիտիե, մոն շեր, կըսես նե...

- Ալաֆրանկա եղողները այդ խոսքերը շատ կը գործածեն տե, ես ալ իբրև օրինակ գործածեցի։

- Ըսել է որ այս ալաֆրանկա երիտասարդները դեմ երնուն ելնողեն ստակ կուզեն կոր։

- Մուղեն կոր հապա, ալաֆրանկա ըլլալեն ետքը ինչո՞ւ չաղեն. ալաֆրանկայի մեջ ստակ առնելն ու չտալը ամոթ չեն սեպեր կոր. բայց հայերեն լեզվով ուզես նե չեն տար կոր, որովհետև հայերեն խոսիլը մեծ ամոթ կը սեպեն կոր։ Անցյալ օր ազնվական ըսված ընտանիքնեըուն մեկուն մեջ կը դտնվեի։ Տասնի չափ երիտասարդներ և երիտասարդուհիներ նստած իրարու հետ ֆրանսերեն կը խոսեին կոր. ես ալ խոսակցության խառնվելու համար երկու խոսք ըրի հայերեն, ասոր վրա ամենքն իրարու ըսել սկսան, ա՜հ, մոն շեր, ա՜հ, մա շեր, սեթ էռն սովաժ, սեթ եոն կրանթ անիմալ։ Հարցուցի որ, ինչ կը խոսիք կոր ինձի համար, օրիորդներեն մեկը կարմրելով ըսավ, թե կըսեն կոր որ, դուն շատ քաղաքավար և ագնիվ մարդ մես։ Այս խոսքին վրա կրակոտ երիտասարդին մեկը ոտքի ելլալռվ ըսավ, մոն շեր, պեն էֆքյար սերպեսթլիյինի սեվեր իմ. պիր ինսան սերպեսթ տյուշունմելի վե շու ճիհեթլե Խիկար էշեք աաամ աըր, սիվիլիզա սիոնտան պի խապար, բրոկրետեն պի պեհրե էօքյուզ միսալի մախլուդ տուր քի արապայա գոշմագտան պաշդա պիր շեյե յամազ։

ճեսարեթ ավֆ էտինիզ Խիկար, պեն տոդըույու սեոյլեր ատամըմ, պունտան մատե, պիր խասթալըղը կիղի թութարսա բիլաճընը պուլամայըղ, պունուն իչին սենին հալինի սենտեն սագլարսագ հալտե գալըրսըն, էվվեթ, սեն պիր ավանակսըն, լարինրին իտերիմ կյուճենմեյին, էվիմիզե կելմիշսին սանա րայեթ իթ սյորճումուզ տուր, նասլ քի րայեթտե գուսուր էթմեյորուո դաննրմ, պիղ միսաֆիր սեվեր ատամլարըդ, շու հալտե սեն թեըտի եսիդ, ահմագ, յապանի, տունյատան պիր խապար պիր~