Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/290

Այս էջը սրբագրված է

նես ալ նե կըլլա, բայց թեթևությունը անպատճառ ընելու ես։ Մոռցա ըսելու, որ անունդ ալ ֆրանսերեն պիտի դնես. Գևորգ ես նե' Ժորժ պիտի ըլլաս. Կարապիս ես նե' ժորժ պիտի ըլլաս․ Կարակիս ես նե՝ Շարլը կամ Քարլու։ Ահավասիկ այսչափ Է։ Վուալա, մոն շեր, ա՜հ, մոն շեր, թիեն, մոն շերե տոնե մուա տեո մեճիտիե, մոն շեր։ Ինչպե՞ս, աղեկ կ'ընե՞մ կոր։

— Գեշ չէ։

— Եկուր քիչ մալ բոլքա խաղանք քեղի հետ։

— Գրասենյակի մեջ բոլքա կը խաղացվի՞, բանդ գնա', ձեռագիր գրեմ պիտի։

— Եկուր խաղանք, եկուր, չէ նե օտապաշին կամ ուրիշ մեկր գտիր, որ խաղամ, որովհետև այս գիշեր սուարե տանսանթ մը կա, ես ալ հրավիրված եմ, բոլքա պիտի խաղամ, քիչ մը վարժության պետք է։

— Ի՞նչ վարժություն պիտի ընես։

— Սա վարժությանը պիտի ընեմ, որ տամային ձեռքը ինչպե՞ս սխմելու է, որ ուրիշները չտեսնան։

— Խիկար, դուն ալաֆրանկային վնասակար կողսերր սորվեր ես։

— Հիմակվան ղործածվածը սորվեցա։ Ահ, մոն շեր, թիեն, մոն շեր, տոնե մուա տեո մեճիտիե, մոն շեր։ Ատիո, մոն շեր, ժը վու սաչլա մոն շեր, ժե լոնոր տը վու սալյաե, մոն շեր, վու գավե լոնեոր տը վուզ էթրը սալյուե, մոն շեր, ահ, մոն շեր, տոնե մուա տեո մեճիտիե, մոն շեր, ասոնք են ահա հիմ ակվան գործա ծվ ած ալաֆրանկա խոսքերը։

— Աստված շնորհք տա։

— Մեր երիտասարդներովն։

ԿՆԱԹՈՂՈԻԹՅՈԻՆՔ

— Ի՞նչ լար ունիս Խիկար։

— Ազգային լուր չունիմ բարեբադտաբար, ուն ենայի նե կամ Խաչատուր սրբազանին նորեն Կաթողիկոս ըլլալուն լուրր պիտի տայի, կամ Պողոս վարդապետին Վանա առաջնորդ ընտրվելուն լուրը։

— Ուրիշ ի՞նչ ըլուր ունիս։

— Սա լուրն ունիմ, որ կարդված չըլլալուս վրա շատ ուրախ եմ, ինչու որ կնիկնեըն Էրիկնին կը թողուն կոր, էթիկները կնիկ