Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/293

Այս էջը սրբագրված է

ռակն աղվոր, բանաստեղծական , քնարերգական, պարերգական և բագոսական խնջույք մ’է, բայց իմ միտքս պղտորեց անգամ մը։

- Եթե մյուսյու մը գա և ըսե, «Մուշու Խիկար, մուշու Քարլոյին տունը այս գիշեր սուարե տանսանթ կա, զիս ղրկեցին, որ մատամը առնեմ տանիմ»։

- Ներեցեք, պարոն, թող չեմ կրնար տալ, ինչու որ տղաքները չքնացան դեռ։

- Զանոնք դուք քնացուցեր մուշու Խիկար, և կ’աղաչեմ թող տվեք, որ մատամը գա, ըսե նե։

- Ոտք կը կոխեմ․ թող չեմ տար։

- Եթե կնիկդ երթա։

- Կ’ըսեմ իրեն. «Նկատելով, որ չըրիր այն բանն, որով ինձի հաճելի պիտի ըլլայիր, նկատելով, որ հրամանս չհարգեցիր, սույն պաշտոնական ծանուցմամբ կը հայտնեմ, որ ալ տուն չգաս»։

- ի՞նչ հանցանք ունի կնիկը հոս.

- Այն կնիկն, որ զվարճության տեղ մը երթալու համար յուր Էրկանը հրամանն երբ ոտնակոխ կ’ընե, և Էրիկը չսեպեր, հանգանք մը գործելու կ’երթա:

- Խիկա՛ր, դուն շատ կասկածոտ ես, այդ ըսած կնաթողաթյունները սուարե տւսնսանթե՞ն առաջ եկած են, որ այսչափ խիստ կը խոսիս։

- Կան, որ անկից առաջ եկած են, կան, որ անկրթութենե առաջ եկած են. վերջինները կը մեղադրեմ, որովհետև իրավունք չէ թողուլ կնիկ մրը, որովհետև անկիրթ է, անկրթությունը երևելի պակասություն մը ըլլալով՝ ըսել կըլլա, որ անկրթուհի մը առնողն առաջուց գիտեր անոր այդ պակամությունը. թո՛ղ չառներ, երբոր մեկը գաճաճ կնիկ մը կ՚առնե, առնելեն ետքը գաճաճությունը պատճառ բռնելով իրավունք չունի կնաթող ըլլալու։ Բայց այն պակասությանց համար, որոնք աներևելի են և վերջեն երևելի կըլլան դժբախտաբար, թեև այս պակասություններն խիստ քիչ են բարեբախտաբար, էրիկ մը իրավունք ունի կնիկն թողլու, որովհետև էրիկը թողու չթողու արդեն կնիկը զինք թողած է ոչ պաշտոնապես և էրիկ մը այս մասին ուրիշ բան չըներ. այլ ոչ պաշտոնականն պաշտոնականի կը վերածել Ահա իմ ըսածներս ալ այս տեսակ կնաթողությանց կակնարկեն։