Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/296

Այս էջը սրբագրված է

նաս, թե ինչ գործեր տեսած են։ Օրինակի համար․ ուսումնական խորհուրդնիս Թաղային վարժարաններն անանկ բարեկարգ վիճակի մը մեջ դրավ, որ անկից ավելի բարեկարգություն ընեմ ըսես նե տակեն վնաս կ’ելնե։ Տնտեսական խորհուրդը տնտեսագիտությամբ վարվելով անանկ գործեր տեսավ, որ սնտուկին մեջ նայիս նե չհավտալիքդ կուգա, որ մեկն ըսեմ, որ մեկր պատմեմ:

- Ըսել Է որ ասկից ավելի բարեկարգությունն վնասակար Է ազգին։

- Այո՛, և ժողովներն կ’սպասեն կոր, որ վարժարաններն նորեն ավրվին, սնտուկը բոլորովին պարպվի, որպեսզի ղանոնը բարեփոխեն, ատոնց պաշտոնը բարեկարգել է, և բարեկարգյալ բան մը ավելի բարեկարգելու պաշտոն չունին, ուստի և քանի որ ամեն բան բարեկարգյալ Է, ժողովներն ալ բնականաբար գործ չեն ունենար։

- Ունեցած ատեննին ալ չնային նե ի՞նչ կրնանք ըսել, ամսականավ չեն ա, ի սեր ազգին անձնվիրաբար կ’աշխատին կոր։

- Մեջերնին կան ալ, որ կը վասակին կոր:

- Կը վասակի՞ն կոր, ի՞նչ կ՚ըսես, ոտքդ պագնեմ:

- Այո՛, կը վասակին կոր, ինձմե քեզմե շատ ազեկ վասակին կոր։

- Իրա՞վ կ՚ըսես։

- Այո՛, այսինքն բարոյապես։

- Սանկ ըսե, ես նյութապես կարծեցի տե, մեկեն իմեկ եղա։

- Խե՞նդ ես, տղա՞ ես, նյութապես կրնա՞ վաստկվիլ, ինչ պարապ խոսք Է։ Դուն անոնց միլիոնով ոսկի տաս նե անոնք չեն ընդունիր, անոնք ազգասեր մարդիկ են։

- Ողջ ըլլան տե իփառս ազգին աշխատին։

- Աշխատին, բայց հիմա գործ չմնաց որ աշխատին:

< ՀԻՎԱՆԴԻԴ ԻՆՉՊԵՍ ԵՂԱՎ… >

- Հիվանդնիդ ի՞նչպես եղավ։

- Առաջվան պես է, բոլոր գիշեի չքնանար, մինչև առտու կը հազա։

- Հազալո՞ւն համար չքնանար կոր, չէ նե՝ չքնանալուն համար կը հազա կոր։