Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/299

Այս էջը սրբագրված է

Աերը բաղաձայն է, ինքնիրմե ձայն չհաներ, եթե քովը նախանձը չդրվին։


Կնկան մը խոնարհությունն այնքան չարիք կը գործե իրեն, որչափ որ վիրաբաժի մը գթասրտությունը վիրավորյալին։


Պարը սիրահարության հրավիրակն է։


Ամուսնության մեջ անպարկեշտ կնկան մը տերբային էրիկը կ’ըլլա, բայց հատկացուցիչը դրացին։

  • * *

Ամուսնության քերականության մեջ համաձայնություն չկա։


Երեսը քսված կինը վաճառականաց քերթված տետրտկին կը նմանի, միշտ սնանկության նշան է։


Պճնասիրությունը հագուստներու գեղեցկագրությունն է։


Նորատի կանանց ոմանց համեստությունը ամառվան տաք օրերուն մեջ եփված մսեղեն կերակուրի կը նմանի, շատ պահվելուն պես կը հոտի։


Պչրանքը գեղեցկության սալցան է։


Ընդհանրապես պարկեշտություն չունեցողներն են, որ կանանց պարկեշտությունը կը գողնան, ինչպես որ ստակ չունեցողներն միշտ ունեցողներուն ստակը կը գողնան։


Գրկախառնությունը սիրո քերտկանության մեջ բարդ բառ. մ’է։


  • * *


Պճնասիրությունը սիրահարության դրոշակն է. որչա՜փ երիտասարդներ դրոշակի ներքև կանչվեր են ա յսօրվան օրս։


Երիտասարդներեն ոմանք պես որ դրոշմը լրագրաց վրա. բաժնվիր աղջկանց այնպես կը փակչին ինչ առանց թուղթին վնասելու չկրնար


Այն ծնողքները, որք մատղաշ աղջիկնին ծերի մը հետ կը կարգեն, կը նմանին այն մայրերուն, որ տակավին ակռա չհանած զավակնուն ձեոքը պաքսիս աթ կուտան։