Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/301

Այս էջը սրբագրված է

Բարեսիրտ կնկա մը հետ վարվելու համար շողոքորթելն անհրաժեշտ է, ինչպես որ հին գինի խմելու համար անոր մեջ ջուր խառնելը

Կանանց նասըրը իրենց դեմքին վրա է, այն է գեղեցկություն, դպչելուդ պես մեծ ցավ կ'զգան։

Արդարև շատ մը աղջիկներու ինչ վարքի տեր ըլլալը դեմքերնուն վրա գրված է. բայց ինչ օգուտ որ բևեռագիր է, ամեն մարդ տարրեր կերպով կը կարդա։

Աղջկանց ոմանց համբավը գիրքերուն վերնագիրին կր նմանի, վերնագիրեն խաբվելով հատ մը կ՚առնես, մեջը կը բանաս, կր նաիս որ բան մր չկա։ Այս ճշմարտութենեն կը հետևի, որ աղջիկներն ավելի բարի համբավ ստանալու համար կը հոգնին, քան թե բարի ըլլալու համար։

Ամուսնությունն եթե իրոք քերականության և շաղկապն է, ինչո՞ւ տարբեր մասունք բանիներ իրարու հետ կը կապե։

Անհավատարմությունը քիմիական աղ մէ, որ ամուսնության մեջ մտնալուն պես կը տարրալուծե զայն, ուստի իրավունք կունենանք ըսել, թե կնաթողությունն ամուսնության տարրալուծությունն է։

Այն անպարկեշտ կնիկները, որ թե' ամ ուսիննին և թե' սիրականնին միանգամայն կը սիրեն, կը նմանին այն ժամացույցներու, որք ժամն ալաֆրանկա կր ցուցունեն ու ալաթուրքա կը զարնեն։

Կանանց ոմանց քով համեստությունը սնդիկի կը նմանի, դպչելուդ պես կր փախչի։

էրիկը թողլով փախչող կնիկը նորեն ամոլսնույն քով տանիլը, դպրոցեն փախչող տղա մը դպրոց տանելու կը նմանի, լալով կ՝երթա և ոչ սիրով",