Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/302

Այս էջը սրբագրված է

Կանանց պճնասեր ըլլալուն պատճառը էրիկ մարդիկ են, որովհետև ասոնք ավելի աղվորության կը սիրահարին քան թե համեստության, և կնիկներն ալ այս մասին վաճառականներու պես կը վարվին, որ ապրանքը կը քշվի նե անոր կարևորություն կուտան

Աղջկան մր սեր հայտնելու համար ծով մտնողներուն պես վարվելու Է, մեկեն ի մեկ նետվելու Է։

Այն կնիկները, որ պարկեշտ ճանչված են և կ'ուզեն սիրել, կը նմանին այն մարդոց, որ թեպետ ստակ չունին, այլ ատենոր ունևոր ճանչված ըլլալնուն համար կամաչեն մուրալու:

Ծաղկի հիվանդությունը աղվորության քոլերան Է։

Այն կնիկները, որ աղվոր, սակայն պաղ են, կը նմանին այն ձեռագիրներու, որոց գիրերն աղվոր, սակայն նյութր անհամ է

Անտարբեր մարդը սիրավառ կնկան մը քով վառարանի մեջ դրված թաց փայտի կը նմանի, որ չբռնկելեն զատ վառարանին կրակն ալ կր մարե։

Փոոձված բան մ'Է, որ աղվոր ակռա ունեցող կնիկներն ակռանին ցցունելու համար շատ անգամ առանց պատճառի ալ կը խնդան. նույնպես աղվոր աչքեր ունեցող կնիկն յուր բոլոր հարըստությունը կուտա, եթե չքնանալու ճար մը գտնե։

Կնիկներեն շատերը մեղքը գործելեն առաջ մեղա կըսեն ու վերջը մեղք կը գործեն, ուսկից կը հետևի, որ մեղա կրսեն ոչ թե մեղք մը գործած ըլլալնուն համար, այլ մեղք մը գործելու համար։

Այն կնիկներն, ՝որ պառավ են ու սիրվիլ կ'ուզեն, սնանկության կամ ճամբորդության պատճառավ գործերնին դադրեցնելու ստիպվող վաճառականներու. կը նմանին, շատ զոհողություններ կընեն։

Այն էրիկ մարդիկ, որ իրենց կանանց հետ շատ ներողամտությտմբ կը վարվին, առանց ջուրի ապսենթ խմողներու կը նմանին, կը վնասվին: