Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/303

Այս էջը սրբագրված է

Արդի ամուսնություններն փողոցներու մեջ ծախված րանթուֆլաներու կը նմանին, երկու օրեն կտ քակվին։

Անբարոյական կանանց ամուսնությանց մեջ եթիկը անուն կ՝ըլլա, սիրականը դերանուն ։

Կինը կազմող մասունք քանիները հետնյալներն են.

Պճնասիրություն.— Ինքնապաշտություն.— Բամբասանք.—

Նախանձ.— Շատախոսության.— Զվարճություն.— Թեթևություն.

— Շինծու աքսուվա'խ:

Գեր մարգերը նիհարցնել ոլդող բժիշկներուն խրատ կուտամ, որ զանոնք քալեցնելու տեղ խոսք մտիկ չընող կնկան մը հետ կարգեն։

Կնիկները ւսղվորությունը իբրև տաղանդ կըմբռնեն, ավելի տգեղ բառին կը բարկանան, քան թե տգեա բառին։

Աղջիկները պսակի արարողության այնպես կը նային, ինչպես որ պզտի տղաբներն անուշեղենի խանութին։

Աղվորությունր կուռք մէ, որուն քրմապետն է երիտասարդությունն և զոհն է քսակը։

Սերը գինիի պես է. վարժվոդները մեկեն ի մեկ չեն գինովնար, իսկ չվարժվողներր մեկ բաժակով գլաորիլ կ՝սկսին։

Վիշտն ամուսնության սպասավորն է. միշտ ետևեն կերթա։

Կանայք հագուստի գույնի մասին ունեցած ճաշակեին կատարելու մեջ այնքան համառ են, որ փառք տալու ենք Աստուծո, եթե սև գույնն իր ճաշակին հարմար գտնող կին մը յուր էրիկն մեռցնել չտա։

ճշմարիտ է, երբ կըսեն, թե սերը մանուկ է. երեկույթներն ու պարահանդեսնեթն անոր զբոսավայրերն են, զվարճությունն իր դայակն Է, աղջիկներն ու երիտասարդներն ալ իր պաճուճապատանքներն. եթե տղա չըլյար ինչո՞ւ իր խոսքերուն ու երդումներուն հավատք չպիտի ընծայվեր։