Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/311

Այս էջը սրբագրված է

Չլսել ուզողները ամենախուլ մարդիկ են։

Երկ ու նապաստակի ետևե վազողը մեկ հատն անգամ չկրնար բռնել։

Շահասիրությունը ամեն դերերեն զատ մինչև իսկ անշահասիրության դերերն կատարող լավ գուսան մ'է։

Այլոց հաջողություններեն ավելի սխալանքեն օգուտ կը քաղվի։

Արտաքին ցույցերեն մի' խաբվիր, վասնզի թեպետև թմբուկն ալ շատ ձայն կը հանե, բայց հովով լեցուն է։

Գրությունները որձ և խոսքերը էգ են, բայց կովը յուր եղջյուրներեն կը բռնվի և մարդը լուր խոսքերեն։

Գինին խմելու համար դավաթը կը լեցնեն, իսկ մրուրը սափորին տակը կը թողուն՝.

Քեզմե ջուր ուզող աղքատին կաթ տուր։

Ավելի, լավ է ապերախտ ըլլալ, քան թե չքավոր մը մերմել։

Քիչ տալ և մխիթարելը ավելի հաճո է, քան թե շատ տալ և հանդիմանել:

Փոթորկի ատեն քեզ պատսպարող ծառը երբեք մի կտրեր։

Ծուլությունը անողորմ խորթ մոր մը կը նմանի, որ ուր զավակ ունջը անոթության մեջ կը թողու։

Աղքատին ընծան հարուստինեն ավելի գերազանց է։

Գիտությունը ծառ մէ, որուն արմատը գոհացողություն և պտուղը հանգստություն է։


Արանց համար փառաց բարձրագույին աստիճանը հանճարն է, իսկ կան անց համար՝ հաճելի ըլլալը։