Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/312

Այս էջը սրբագրված է

Զարդարանքը կանանց առաջին սնունդն է, անկե զուրկ եղող կին մը միշտ անոթի է. վտանգավոր անոթություն։

Կին մը լավա գույն պիտի համարեր թուալեթով գլխատվության դատապարտվիլ, քան թե առանց թուալեթի մշտնջենավոր բտնտարկության ։

Եթե կանայք չծերանային, աշխարհիս վրա հավատարիմ կին մը չպիտի գտնվեր։

Մայրությունը կնոջ նվիրագործությունն է։

Սատանա մը խաբելէ նվազ խորագիտության պետք չէ կնոջմէ մը չխաբվելու համար, ասոնց համեստ երևույթն իսկ շատ անգամ միջոց մ՝է, քան թե նպատակ։

ԲԱՌԱՐԱՆԻՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ

Խոնարհումն. Նպատակի հասնելու միջոց, տասն և իններորդ դաբուս մեջ շատ գործածելի։

կեղծումն. Բան մը, որ գեշ օրենքները կը բռնե, ինչպես որ չվանը՝ կախված մարդ մը կը բռնե։

Գնել. Ընտրության ժամ տնակներուն մեջ խիստ ներգործական բայ մը։

Բաժնետոմս. Բան մը, որ խիստ քիչ անգամ առած գինդ կը բռնե։

Զմայլումն. Զգացում մը, զոր մարդ ինքզինքը հայելի՛ի մեջ դիտած ատենր միայն կ’ունենա։

Նախատինք. Մարգս ժամանակավ ասկե կը մեռներ հիմա անով կ'ապրի։

Նազանք. Սիրո ապսենթը. ասոր համար ախորժակ կը բանա կըսեն, բայց ես կ'ըսեմ, թե կը գոցե։

հոգեվարք. Ել կամ անել ըլլալը անհայտ փողոց մը։

Սեր. Երկվակ մը, զոր երբեք երկու հոգի մեկ ձայնի վրա չեն կրթնար երգել։

Տարեդարձ. Ժամանակին արձագանքը։

Ազնվացնել. Սովորաբար իր չունեցած բանը ուրիշներուն տալու կարող ըլլալը պնդեր

Անձայնոլթյուն. Հիվանդություն մը, որմե բռնված են երեսփոխանաց չորս մասին երեքր։

Առակ. ճշմարտության դերձակը։