Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/323

Այս էջը սրբագրված է

<<Բարկություննիդ զոպեցեք վսեմափայլ պեյ... եթե Իփեքճյան Էֆենտին քսպաքավարությամր վարվելով չէ ուզած լեզվով պատասխանել, եթե ներկա երեսփոխանք ձեզմե վախնալով լռություն պահեր են, եթե քանի մի լրագիրք իրենց շահուն չվնասելոu համար մինչև այսօր լռություն կը պահեն, ձեր դեմ այսօր նատրոն մը կա, որ հրապարակի վրա ճշմարտության դեմ խոսելեն զատ բանե մը չվախնար, որ ինքզինք ժողովրդյան նվիրած է. ձեր դեմ այսօր Թատրոն մը կա, որ հանուն ժողովրդյան կը հարցունե ձեզ, թե ինչ իրավունքով կը նախատեք Դուք երեսփոխան մը, որ ընդհանուր ժողովին մեջ ձեզի համ ապատիվ է և որ ան ալ ձեզի պես ժոզովրդեն ընտրված է» (տե՛ս էջ 157)։

Շոշափած հարցերով, բովանդակությամբ ու հրապարակախոսական կրքի թափով սույն հոդվածի շար ունակությունը կարելի է համարել «Շնորհ և իրավունք» վերնագրով առաջնորդողը։ Հստ Հ. Տատյանի Ալ նրա համախոհ Ն. Ռուսինյանի, երեսփոխանական ժողովին մասնակցելու իրավունքը բացի երեսփոխաններից վերապահվում էր նրանց բարեկամներին, սովորական ժողովուրդը զուրկ էր այդ իրավունքից։

«Զարմանալի սկզբունք»,— դրում է Պարոնյանը,— ժողովուրդն ընտրե երեսփոխաններն և երեսփոխանք իրենց բարեկամները միայն հրավիրեն։

Սիրելու համար աղջիկ մը ընտրեմ ես, և այս աղջիկն իր բարեկամը հրավիրե հարսնիքին ու զիս չառնե, զիս, որ անոր ընտրողն եմ, սակայն բարեկամը չեմ։

Քալե նե աղեկ:

Վաղն ավելի պիտի խոսինք այս խնդրույն վրա» (տե'ս էջ 161)։

Խոստացվածը «Թատրոնի» հաջորդ թվի առաջնորդողն է՝ «Խոսքր Թատրոնին է» վերնագրով, առանց ներածության, իբրև շարունակությունը նախորդի դրում է.

«Այո , խոսքը մերն է, որովհետև երեկվնե խոսք ուզած էինք։ Խոսելիքնիս շնորհ և իրավունք բառերու վրա է, այո', այս քառերուն Հա պիտի խոսինք և խնդրույն խորքերը մտնալով՝ անոր հիմը պիտի գտնենք և երեսփոխանաց իրենց ծանոթներեն հրավիրած կրնալեն պիտի հաստատենք, որ ժողովուրդն իրավունք ունի երեսփախանական նիստերուն ներկա գտնվելու» (տե՛ս 161)։

Բացի «Թատրոնի առաջնորդողներից, բազմաթիվ հոդվածներ հիմնավորում, հաստատում էին ժողովրդի իրավացի պահանջը, այս շարքն ամբողջություն է կազմ ում իր գաղափարական միասնությամբ, մեկը մյուսին լրացնող, հաստատող ու լուսաբանող։ Նրանք համ արձակ, անկաշկանդ մտածողության ինքնատիպ էջեր են, Պարոնյանի անկաշառ հոգու բռնկումները։

Անստորագիր երկերի հետաքրքիր նմուշներից է «Հմուտ հիվանդները» վերնագրով հոդվածը, ուր երիտասարդները դժգոհում են հեղինակից և իրենց բողոքն են հայտնում.

«Ո'չ, ալ քեզի մտիկ ընելու ժամ անակ չունինք, երիտասարդությունն այսչափ ալ ծաղրել չըլլար, հասկացար, Պարոնյան ես, ինչ ես, դուն ազգային հոդվածներդ գրե...> (տե՛ս էջ 174) ։

Մեջբերված տողերը ոչ միայն նման հոգվածների, այլև վերևում կատարած