Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/330

Այս էջը սրբագրված չէ

3. Պարոնյանը թատրոնին և թատերական կյանքին մոտ կանգնած անձնավորություն էր։ նա օրը օրին հետևել է ազգային թատրոնի և դրամատուրգիայի պարզացման ընթացքին, քննության ենթարկել թատերական կյանքին աոնչվող ամեն մի երևույթ։ Ժամանակի թատերական կյանքի կնճռոտ խնդիրներից էր Վարդովյան-Մաղաքյան պայքարը, որին Պարոնյանի «Թատրոնը» մասնակցել է հետևողականորեն։ Այդ պայքարում Պարոնյանը տնվերապահությամբ հակված էր դեպի Վարդովյանը (տե'ս Գ. Սեփանյան, «Բւրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության», II հտ», էջ 90—94)։

ՆՐԱԽԱ ՊԱՏՐԻԱՐՔ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի ապրիլի 13-ին (№ 3)։ 1. «Ընդհանուր ժողուվ»— Տես «Օրվան խնդիր», ծանոթ. № 4։ 2. Բարձրագույն Դուռը կամ Դուռը Օսմանյան կառավարություն էր։ 3. «Երկվորյակ ծնի» արտահայտությամբ նկատի ունի պատրիարքության ոչ թե մեկ, այլ երկու թեկնածուներ, որոնց քվեարկում էր Ընդհանուր ժողովը: 4. Հիշված են պատրիարքության թեկնածուների անունները. Ներսեսը՝ Վար. ժապետյանն է, Հարությունը՝ Վեհապետյանը։

ՌՈՒՍԱԿԱՆ ԽՆԴԻՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի ապրիլի 13-ին (№ 3)։ 1. Ցարական կառավարության կողմից հայկական դպրոցների ինքնավա թուլացման, սահմանափակումն, ազգային ոգու թուլացման պետական վերահսկողության թե' արևելահայ և թե արևմտահայ հատվածներում առաջավոր մտավորականությունն Պարոնյանի հոդվածր տպագրվել է ապրիլի րնդունեց խիստ քննադատաբար։ 13-ին, այսինքն՝ նախքան հու֊ .լիսի 19֊ի կան ոն ա դըության հռշակումը։ Պետք է ենթադրել, որ մ ին շ կանոնս։֊ դըության հրապարակումը, անշուշտ ցարական պաշտոնեությունր իմանալով պե֊ տության ընդհանուր վերաբերմունքր հիշյալ հարցերի նկատմամբ, թույլ է տվել կոպիտ միջամտություններ ու կամայականություններ, որոնց ար ձաղանքն են Պա- րոնյանի ներկա և հաջորդ հոդվածներր։ 2. Ակնարկում է, որ իր ^Թատրոնը» դեո շէր հրատարակվում։ 3. «Մշակ»— Գրական և քաղաքական լրագիր, լույս է տեսել Թիֆյիսում 1872—1920 թթ.: Հիմնադիրը և առաջին խմբագիրը՝ Գ. Արծրունի։ 4. «Հայաստանի մեղու»— Ակնարկում է 1858 —1886 թթ. Թիֆլիսում լուի տեսնող «Մեղու Հայաստանին»։ 5. Պոլսում թաղերի մեջ ծագած հրդեհներն ահազանգում էին գիշերային պա¬ հակները (պեքճի). շրշ^լոՎ փոՂո9^^ՐԸ> երանք գոռալով հայտնում էին հրդեհի վայրը։