Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/332

Այս էջը սրբագրված է

ԹԱՓԱՌԱԿԱՆ ԽՄԲԻՆ ԹԱՓԱՌԱԿԱՆ ՀՐԵԻՆ

ԹԱՓԱՌԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի ապրիլի 20-ին (№ 5)։

1. «Թափառական հրեա» - էոժեն Սյուի հայտնի բեմականացումը։

2. Տակոպերը «Թափառական հրետ» վեպի գրական հերոսներից է։

3. Ժովիալ - «Թափառական հրեայի» հերոսներից։

4. Ռոզը և Պլանշը երկու քույրեր են, «Թափառական հրեայի» հերոսուհիներից։

ԲԱԺԱՆՈՐԴՆ ՈՒ ԽՄԲԱԳԻՐԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի ապրիլի 20-ին (№ 5)։

1․ նկարագրված դեպքը պատահել է Պարոնյանի հետ, «մարդուն մեկը» ոչ այլ ոք է, քան ինքը Պարոնյանը։

Հոդվածը գրված է 1874 թվականի ապրիլի 20-ին, այսինքն ուղիղ մեկ և կես տարի անց այն օրից, երբ 1872 թվականի նոյեմբերի 4-ին Հ․ Սվաճյանը «Մեղուն» հանձնում է Պարոնյանին, իրեն վերապահելով միայն արտոնատերի իրավունքը։ Այս առթիվ «Մեղվի» վերոհիշյալ տարեթվում և ամսում հայտարարված է.

«Մեղվի տնօրինությունը, խմբագրությունը, գործակալությունը, վերջապես ամեն նեղությունը պ. Հ. Պարոնյանին հանձնված է, մեզի վերապահելով երբեմն անոր խմբագրության օգնականությունը».

<ՄԱՀ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՎԱՃՅԱՆԻ>

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի ապրիլի 24-ին (№ 6)։

ԵՐԵԿՎԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի ապրիլի 27-ին (№ 6)։

1. Ակնարկը վերաբերում է Ներսես Վարժապետյանին։

ՊԶՏԻԿ ՊԱՐՏՔ ՄԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի ապրիլի 27-ին (№ 6)։

1․ Մ. Այվատյանը այս հարցերին անդրադարձել է իր խմբագրած «Արարատ» թերթում։

2․ Ակնարկը վերաբերում է նորընտիր պատրիարք Ն. Վարժապետյանին, եպիսկոպոս էր օծել Սսի կաթողիկոսը 1862 թվականին (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, II հտ․, «Ազգային ջոջեր», «Ն. Վարժապետյան»)։