Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/333

Այս էջը սրբագրված է

ԱՄԲՐՈՍԻՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԸ

Առաջին անգամ լուլս է տեսել «Թատրոնում», Հուշարար ստորագրությամբ , 1874 թվականի մայիսի 1-ին (№ 8)։

1. Ըստ կրոնական ավանդության, Հայաստան ում քրիստոնեության քարոզիչները Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներն կին. Քրիստոսի աշակերտներից էր և Թովմաս առաքյալը, որին ավանդությունը ներկայացրել է իբրև թերհավատության մարմնացում, որովհետև նա չհավատաց Քրիստոսի հայտնությանը մինչև որ չշոշափեց նրա մարմնի նիզակով ծակված տեղը։

2. Ամբրոսիոս վարդապետ Իսկենդերյանի դեմ հարազատ եղբայրը դատ կը հարուցել (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VI հտ., «Պզտիկ թատրերգություն մը», ծանոթ. № 1 )։

3. Ըստ ավանդության, Պրոպատիկեն այն ավազանն կը, ուր մտնող հիվանդները բուժվում կին (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Քասըմ փաշա», ծանոթ. № 3)։

4. Ակնարկը վերաբերում է «Ամբրոսյան խնդիրը» վերնագրով հոդվածին, որը կասկածի է ենթարկում Ամբրոսիոսի անպարտ ճանաչվելը. այս առթիվ Պարոնյանը գրել է՝ «Անցյալները Օրագիր, Մասիս, Հայրենիք լրագիրները գոհությամբ սրտի կը ծանուցանեին, թե ոստիկանության ատյանը վերջապես այս դատը տեսեր, լմնցուցեր է, Ամբրոսիոս վարդապետը անմեղ վճռեր է, եղբայրը զրպարտիչ հրատարակեր է և Հետևաբար Ամբրոսիոս Պրոպատիկե ավազանը մտածի պես բոլոր մեղքերը սրբվեր է։

Այս լուրին վրա ամեն մարդ խնդակցության գացեր է հիշյալ վարդապետին»։

Մի քանի տող հետո Պարոնյանը ավելացնում է․

«Սակայն, երբ ամեն մարդ կ’սպասեր, որ ոստիկանության դռնեն Ամբրոսիոս վարդապետ եղբորը զրպարտիչ ըլլալու իլամը ստանար և ըստ պատժական օրինաց երեք ամիսեն մինչև տարի մը բանտարկության դատապարտվեր զրպարտիչը, մեկ մ’այ ոստիկանության պաշտոնատունը գրություն մը կը ղրկե ի Պատրիարքարան: Կը հաստատեն մեզ, թե այս գրությունը վարդապետին նպաստավոր կերպարանք մը չունի և խնդիրը դարձյալ Պատրիարքարանի քննության կը հանձնե» («Մեղու», 1874, փետրվար 6, № 208)։

5. Տե՛ս ծանոթ. № 1։

ՄՈՒՐԱՏՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ

<1>

Առաջին անգամ լուլս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի մայիսի 4-ին (№ 9):

1. 1834 թ. Սամվել Մուրադյանի կտակով ու Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ Պադուայում հիմնադրվում է Մուրադլան վարժարանը։ Համաձայն կտակարարի ցանկության, դպրոցում սովորելու կին որբ և աղքատ հայ երեխաներ։ Մխիթարյանները շեղվելով կտակի բուն նպատակից, դպրոցը տրամադրեցին կաթոլիկ ունևոր ընտանիքների երեխաներին։

1846 թ. վարժարանը Պադուայից տեղափոխվում է Փարիզ, ավստրիական կառավարության միջամտությունից աղատվելու և առավել ինքնուրույն գործելու նպատակով։