Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/334

Այս էջը սրբագրված է

XIX 30-ական թվականներին Մխիթարյան միաբանության աբբահայր Հյուրմյուզյանը, ընդառաջելով պապի ցանկությանը, փորձում է վարժարանը տեղափոխել Իտալիա, ուսումնական ներքին գործերին միջամտելու և կաթոլիկությունը ծավալելու հեռանկարներով։ Աբբահոր մտադրությունը հանդիպում է դիմադրության դպրոցի մի շարք ուսուցիչների՝ Ս. Թեոդորյանի, Գ. Այվազյանի և աշակերտության կողմից։ Տեղափոխման հարցը ժամանակավորապես վիժում է երբեք մոռացության չմատնվելու պայմանով։

Ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ, պատճառաբանելով դպրոցի գոյությանն սպառնացող վտանգն ու կյանքի թանկությունը' 1870 թ.՝ Մխիթարյանները տեղափոխում են Վենետիկ, միացնելով 1886 թ. գոյություն ունեցող Ռաֆայելյան վարժարանին, որը հիմնադրվել էր է. Ռաֆայելյանի կտակով։ Ահա այս միացումը, Փարիզից Վենետիկ տեղափոխումը՝ Պարոնյանը, ինչպես և ժամանակի առաջավոր մտավորականության այլ ներկայացուցիչներ, համարում էին ազգային իրավունքների ոտնահարում կաթոլիկ հոգևորականության կողմից։

ՇԻՐՔԵԹԻ ԽԱՅՐԻԵԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի մայիսի 4-ին (№ 9)։

1. «Շիրքեթ» - Տե՛ս «Շիրքեթի Խայրիեի 6 թիվ շոգենավին թենթեին կողմե մեզ ուղղված աղերսագիր մը» (ծանոթ. № 1)։

ԱՌԵՎՏՐԱԿԱՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի մայիսի 4-ին (№ 9)։

ԲԱՐԻ ՆԱԽԱՆՁ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնումл, անստորագիր, 1874 թվականի մայիսի 8-ին (№ 10)։

1. «Սրբազան պատրիարքը», ինչպես և մի քանի տող հետո հիշված Ներսես եպիսկոպոսը նորընտիր պատրիարք Ներսես Վարժապետյանն էր։

ԹԵԼԵԿՐԱՖԻ ՎԿԱՅԱԿԱՆՈՎ ԲԺԻՇԿ ՄԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում» անստորագիր, 1874 թվականի մայիսի 8-ին (№ 10)։

ՄՅՈՒՐՅՈՒՎՎԵԹ ժորժ ՏԵՐՏՈՖ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի մայիսի 8-ին (№ 10)։