Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/336

Այս էջը սրբագրված է

ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԳՐՈԻԹՅՈԻՆՔ

Առաջին անգամ լույս են տեսել «Թատրոնում>>, անստորագիր , և այլն և Հ․ Հ. Պ. ստորագրություններով, 1874 թվականի մայիսի 15֊ին, 18֊ին, 25 ֊ին (N 12, 13, 15), հունիսի 1-ին, 12֊ին, 19-ին (N 17, 20, 29), հուլիսի 6-ին, 17֊ին (25 25, 28), օգոստոսի 3-ին, 7֊ին, 14-ին 33, 34, 36)։

1. Ներսես սրբազանը Ն. Վարժապետյանն Է. իբրև պատրիարքական տեղապահ, նա, ըստ օրենքի, նախագահն էր և Քաղաքական ժոդովի (տե՞ս «Ազզային սնտուկը», ծանոթ. N 2)։

2. Քաբու քեհյասին պատրիարքարանի գործակատարն էր կաոավարության մոտ։

3. Բ. Դուռ կամ Բարձրագույն դուռ, այսպես էր կոչվում օսմանյան կառավարությունը։

4. Կայսրը՝ Աբդուլ Ազիզն էր։

5. Եդեսյան Հովհ. սրբազանը որպես հոգևոր առաջնորդ ուղարկված էր Իզմիր, ուր մեծ պայքար էր ծագել Եդեսյանի և տեղի մեծահարուստ Սպարթալյանի միջև. վերջինիս հաջողվեց Եդեսյանին Իզմիրից հետ վերադարձնել (տե՞ս Պարոնյան, Երկերի ժողովածու, VI հտ., «Կարքվինք թե չէ», ծանոթ. 25 11)։

6. Ալեաթճյան Գրիգորիս վարդապետը Երզնկայի առաջնորդն էր։ Նա հակասական բովանդակությամբ տեղեկություններ էր հրապարակել «Մասիսի» մեջ Վուզուլճանի Հյուսեին բեկի վեբաբերմ ունքի մասին դեպի տեղացի հայերը' առիթ տալով երկարատև վեհերի (տես Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VIII հտ., Ալեաթճյան Գրիգորիս վարդապետը», ծանոթ. N 1)։

7. Նախորդ ծանոթագրության մեջ հիշատակված դեպքերը հատկապես սուր բախում առաջացրին «Փունջի» և «Մասիսի» միջև։ Այս առթիվ հ. Միսաքյանը ի պաշտպանություն «Փունջի», գրեց «Գորտամկնամարտություն» վերնագրով մի հոդված, ուր երկու թերթերի պայքարը նմանեցրեց ճակատամարտին (տես Հ. Պարոնյսւն, Երկերի ժողովածու, VIII հտ, «Գորտերու և մուկերու թագավորին ձախող ճամբորդությունը» հոդվածի ծանոթագրությունը)։

8. Պեկյանը «Փունջի» և «Մասիսի» պայքարին մասնակից մտավոր ականներից էր։ Նա հանդես եկավ իբրև «Փունջի» փաստաբան, առիթ տալով Պարոնյանի սուր հարձակումներին (տես Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VII հտ., «Աոկե անկե», 1873, ծանոթ. N 14)։

9. Իզմիրի խնդիրը Եդեսյան—Սպարթալյան պայքարն էր (ոես ծանոթ. N 5)։

10. Պողոս պատրիարքը Թաքթաքյանն էր, որը 1863 թ. ընտրվեց Պոլսո Պատրիարք, 1869-ին հրաժարվեց։

11. Դժբախտաբար հեղինակի մատնացույց արած «Թատրոնի» N 16-ը չկա մեր տրամադրության տակ գտնվող հավաքածուի մեջ։

12. Տես սույն հոդվածը՝ «Մայիս 20»։

13. Տե ս «Սմբրոսիոս վարդապետ»։

14. Աղթամարի կաթողիկոսական խնդիրը կապված է նույն կղզու միաբան